Անգլիայի հաւաքականի նախկին ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմը մարզկենտրոն գնալու ճանապարհին աւտովթարի է ենթարկուել, յայտնում է The Guardian-ը:
36-ամեայ ֆուտբոլիստի սեւ Կադիլակը բախուել է անսարք ոսկեգոյն Միտսուբիշիին, որի վարորդն անմիջապէս տեղափոխուել է հիւանդանոց:
Բեքհեմը իր մեծ որդու` Բրուքլինի հետ է եղել: Նրանցից ոչ մէկը լուրջ վնասուածք չի ստացել: