Հիւսիս-արեւելեան Աֆղանստանից հասած տեղեկութիւնների համաձայն, թալիբները արդէն չորս է, ինչ պաշարել եւ հսկողութեան տակ են պահում Նուրիստան նահանգի մայրաքաղաք Պարունը, որը գտնւում է լեռնային տեղանքում եւ այլ շրջանների հետ միանում է միայն մէկ ճանապարհով:
Պարունի բնակիչները շրջափակման մէջ են եւ չեն կարողանում ձեռք բերել անգամ ամենաանհրաժեշտը: Եթէ շրջափակումը շարունակուի, ապա քաղաքում պարէնի խնդիր կ'առաջանայ: