Հայաստանի տաղաւարը լաւագոյնն է ճանաչուել Բելառուսում<br /> անցկացուած Ազգային մշակոյթների հանրապետական 8-րդ փառատոնում<br />


Հայաստանի տաղաւարը լաւագոյնն է ճանաչուել Բելառուսում
անցկացուած Ազգային մշակոյթների հանրապետական 8-րդ փառատոնում

  • 10-06-2010 13:26:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԳՐՈԴՆՈ, 10 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 4-6-ին Բելառուսի Գրոդնո քաղաքում անցկացուած Ազգային մշակոյթների հանրապետական 8-րդ փառատօնին մասնակցել են Բելառուսում բնակուող 34 ազգութիւնների ներկայացուցիչներ, այդ թւում Բելառուսի 6 մարզերի եւ մայրաքաղաք Մինսկի հայ համայնքների ներկայացուցիչները: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան հաղորդագրութեան, փառատոնում ամենաբարձր գնահատականի են արժանացել հայկական պարի, կենցաղի ներկայացումները, խոհանոցը, ինչի շնորհիւ էլ հայկական տաղաւարը ճանաչուել է լաւագոյնը: Փառատոնի հանդիսաւոր բացմանը մասնակցել է աշխատանքային այցելութեամբ Գրոդնոյի մարզ ժամանած Բելառուսում ՀՀ դեսպան Արմէն Խաչատրեանը: Գրոդնոյի մարզպետ Սեմիոն Շապիրոյի հետ ունեցած հանդիպման ընթացքում նա բարձր է գնահատել Բելառուսում բնակուող ազգութիւնների համերաշխ գոյակցմանը նպատակաուղղուած Բելառուսի պետական քաղաքականութիւնը, երկրի իշխանութիւնների կողմից բելառուսահայության նկատմամբ ցուցաբերուող ջերմ եւ ուշադիր վերաբերմունքը: ՀՀ դեսպանը եւ մարզպետը քննարկել են նաեւ հայ-բելառուսական ապակենտրոնացուած, մասնաւորապէս` ՀՀ Շիրակի մարզի եւ Բելառուսի Գրոդնոյի մարզի միջեւ փոխշահավետ համագործակցութեան յետագայ զարգացման հետ կապուած հարցեր: Գրոդնոյի հայ համայնքի հետ հանդիպմանը Ա.Խաչատրեանը տեղեկացրել է ՀՀ ներքաղաքական կարեւոր իրադարձութիւնների, արտաքին քաղաքականութեան ասպարէզում ծառացած խնդիրների եւ դրանց լուծմանն ուղղուած քայլերի մասին: ՀՀ դեսպանը կարեւորել է Հայաստան-Սփիռք կապերի առաւել ընդլայնման եւ խորացման գործընթացի շրջանակներում բելառուսահայ համայնքի ներգրավվածության եւ Հայաստանի հետ գործակցութեան զարգացման անհրաժեշտութիւնը:
  -   Քաղաքական