Աֆղանստանի հարաւում երկրորդ օրը շարունակւում են ռազմական գործողութիւններ
08-05-2011 13:59:17 | Աֆղանստան | Միջազգային
Աֆղանստանի Կ'անդագար քաղաքում տալիբները յարձակուել են կառավարական շէնքերի վրայ: Սկսուել են ռազմական գործողութիւններ: Քաղաքի տարբեր մասերում լսւում են պայթիւններ եւ կրակոցնէր:
Ինչպէս յայտնում է BBC-ն, վկայակոչելով տեղի ոստիկանութեանը, տալիբները դեռ չեն յանձնել տեղի ճանապարհային ոստիկանութեան շէնքը: Յայտնի է, որ գրոհների հետեւանքով սպանուել են երեք հոգի եւ վիրաւորուել 40-ը:
Զոհուել է նաեւ պայթիւններ իրականացրած վեց մահապարտ: