Սիրիայում բախումներ են տեղի ունեցել Խոմսի բնակիչների եւ ոստիկանութեան միջեւ
08-05-2011 12:48:32 | | Միջազգային
Սիրիայի Խոմս քաղաքում գիշերը բախումներ են տեղի ունեցել տեղի բնակիչների եւ ոստիկանութեան միջեւ:
Ինչպէս հաղորդում է BBC-ն, անվտանգութեան ուժերը ժամանել էին քաղաքի շրջաններից մէկը շաբաթ օրը տեղի ունեցած ցոյցերի մասնակիցներին կալանաւորելու նպատակով:
Բախումները տեղի են ունեցել, երց բնակիչները փորձել են խոչընդոտել ձերբակալութիւններին:
Ողջ գիշեր քաղաքում լսուել են կրակոցնէր: Զոհերի մասին տեղեկութիւններ չկան:
Անհանգիստ է նաեւ Սիրիայի Տաֆաս քաղաքում: Ըստ տեղեկութիւնների, առաւօտեան ժամը վեցին առնուազն ութ տանկ է մտել քաղաք: Լսւում են կրակոցնէր: Զինուորականներն ու ոստիկանութիւնը մտնում են տներ եւ ձեռբակալում երիտասարդներին: