Նոր երկրաշարժ Հոնսիւ կղզում


Նոր երկրաշարժ Հոնսիւ կղզում

  • 08-05-2011 10:56:33   |   |  Միջազգային
Ճապոնական Հոնսիւ կղզու հիւսիս-արեւելքում այսօր տեղի է ունեցել 4,6 բալանոց երկրաշարժ: Զոհեր եւ փլուզումներ չկան, տեղեկացնում է www.vesti.ru: Չկայ նաեւ ցունամիի սպառնալիք: Ամենաուժեղ տատանումները գրանցուել են Ֆուկուսիմայ եւ Միագի պրեֆեկտուրաների շրջաններում: Յիշեցնենք, որ ընթացիկ օրերին սա Հոնսիւ կղզու հիւսիսարեւելեան հատուածում արդէն հինգերրորդ երկրաշարժն է: Դրանք գերազանցել են 4 բալը, իսկ ամենաուժեղը եղել է 5,7 բալ ուժգնութեամբ:
  -   Միջազգային