Սահակաշուիլի. Վրաստանում յանցագործութիւնն աւելի քիչ է, քան Ռուսաստանում եւ հետխորհրդային երկրներում


Սահակաշուիլի. Վրաստանում յանցագործութիւնն աւելի քիչ է, քան Ռուսաստանում եւ հետխորհրդային երկրներում

  • 08-05-2011 10:41:37   |   |  Միջազգային
«Վրաստանում յանցագործութիւնների թիւն աւելի քիչ է, քան Ռուսաստանում եւ հետխորհրդային երկրներում», - ասել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշուիլին Բաթումում Ոստիկանութեան օրուան նուիրուած զօրահանդէսի բացման ժամանակ: «Վրաստանում յանցագործութիւններն աւելի քիչ են, քան Գերմանիայում, Ֆրասիայում կամ Անգլիայում: Եւ սրանք միայն թուեր չեն»,- նշել է նա: «Վրաստանն այս արդիւնքներին հասել է շնորհիւ ոստիկանութեան համակարգում իրականացուող բարեփոխումների: 2004 թուականին, երբ սկսուեցին այս բարեփոխումները, օրական 20-30 աւտոմեքենայ էին գողանում, այսօր մարդիկ կարող են չփակել մեքենան, երեխաներին ազատ դուրս թողնել փողոց եւ այդ ամէնը ձեր շնոհիւ»,- ասել է Վրաստանի նախագահը դիմելով զօրահանդէսի մասնակիցներին, խոստանալով նաեւ բարջրացնել վերջիններիս աշխատավարձերը եւ բարելաւել բնաարանային պայմանները: «Բայց գլխաւորն այն է, որ միասին վերականգնեցինք այն զգացողութիւնը, որ սա մեր երկիրն է եւ պատկանում է իւրաքանչիւրիս` անկախ էթնիակական ծագումից եւ դաւանանքից:Մենք միասին մեր երկրին կը վերադարձնենք այն, ինչն ամենաշատը դուր չի գալիս մեր թշնամուն` երկրի արժանապատուութիւնը,- յայտարել է Սահակաշուիլին:
  -   Միջազգային