Կ'անցկացուի «Գալաքսին» Լոս Անջելես եւ «Ռէալ» Մադրիդ ցուցադրական խաղ


Կ'անցկացուի «Գալաքսին» Լոս Անջելես եւ «Ռէալ» Մադրիդ ցուցադրական խաղ

  • 07-05-2011 17:30:27   | Հայաստան  |  Սպորտ
Լոս Անջելես Գալաքսին յայտարարել է, որ եւրոպական ֆուտբոլի հզօր ակումբներից մէկը` Ռէալ Մադրիդը յուլիսին կը մեկնի Կալիֆորնիա յուլիսի 16-ին տեղի ունեցող «Աշխարհի Ֆուտբոլի Մարտահրաւէրը» միջոցառմանը մասնակցելու համար: «Մենք շատ ոգեւորուած ենք մէկ անգամ եւս ընդունել Ռէալ Մադրիդին իր մարզիչ Ժոզէ Մոուրինիոյի հետ, ինչպէս նաեւ նրանց բոլոր տաղանդաւոր խաղացողներին Լոս Անջելեսում», ասել է Գալաքսիի նաղագահ Թոմ Փեյնը: «Անցած տարի 89,000-ից աւել երկրպագուներ ականատես եղան այս երկու ակումբների հանդիպմանը եւ պատմական Կոլիզէումում հանդիպումը բազմաթիւ սպորտի երկրպագուների ուշադրութիւնը կը գրաւի Հս. Կալիֆորնիայում»: Ռէալ Մադրիդը 9 անգամ Եւրոպայի չեմպիոն է դարձել, վերջերս` Իսպանիայի Գաւաթակիր, իսկ Իսպանիայի առաջնութիւնում զիջում է միայն Բարսելոնային: Երկու ակումբների միջեւ ցուցադրական խաղը տեղի կ'ունենայ «Լոս Անջելես Կոլիզէումում» եւ մօտ 90.000 երկրպագուների ուշադրութեան կենտրոնում կլինի.
  -   Սպորտ