Ցեղասպանութեան ճանաչում 2015-ի՞ն. Ճանապարհային քարտէզ դէպի<br /> անյայտութիւն կամ յետաձգման նոր մարտավարութիւն<br />


Ցեղասպանութեան ճանաչում 2015-ի՞ն. Ճանապարհային քարտէզ դէպի
անյայտութիւն կամ յետաձգման նոր մարտավարութիւն

  • 13-04-2010 10:30:00   | ԱՄՆ  |  Յօդուածներ
ԼՈՍ ԱՆՋԵԼԷՍ, 13 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հայ -թուրքական Արձանագրութիւնների վաւերացման գործընթացում մատնվելով փակուղային վիճակի, մեծ պետութիւններն իրենց հեղինակութիւնը փրկելու համար հուսահատորեն ուղիներ են փնտրում այս երկընտրանքից դուրս գալու համար: Ֆրանսիան, Ռուսաստանը եւ Միացեալ Նահանգները չափազանց շատ ժամանակ ու ջանքեր են ներդրել եւ չեն կարող հեռանալ բանակցուած ու ստորագրուած, սակայն չվավերացված «դարի գործարքից»: Սոյն յօդուածը գրելու պահին, Հայաստանի նախագահն ու Թուրքիայի վարչապետը ԱՄՆ-ի նախագահ Օբամայի կողմից հրաւիրուել էին Վաշինգտոն` Արձանագրութիւնները փրկելու կամ գոնէ հաշտեցման գործընթացում առաջընթացի պատրանք ստեղծելու վերջին ջանքեր գործադրելու համար: Հայ-թուրքական յարաբերութիւնների կամ Արցախի հակամարտութեան կարգաւորման հարցի բարելաւման ամենափոքր նշանը կամ անգամ խոստումը հնարաւորութիւն կտայ նախագահ Օբամային քողարկել Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ տուած իր խախտած խոստումը: Շուտով պարզ կդառնայ, թէ Սպիտակ տան ճնշումը Հայաստանի եւ Թուրքիայի վրայ կհանգեցնի որեւէ դրական արդիւնքի, ինչպիսին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի մասնակի բացումն է` նախքան Արձանագրութիւնների վաւերացումը: Ադրբեջանի նախագահին միտումնաւոր դուրս թողեցին Վաշինգտոնի գագաթնաժողովից, որպէսզի չխոչընդոտի Միացեալ Նահանգների միջնորդական ջանքերին: Թուրքական կողմի համառության դէպքում Հայաստանի նախագահին այլ բան չի մնում անել, բացի Արձանագրութիւններից իր երկրի ստորագրութիւնը հետ վերցնելը` մեղադրելով Թուրքիային նախապայմաններ առաջադրելու եւ Արցախն Ադրբեջանին յանձնելու պահանջի համար: Փակուղուց դուրս գալու համար, Կարնեգիի միջազգային խաղաղութեան հաստատութեան աւագ գիտաշխատող Թոմաս դը Վաալը ապրիլի 9-ին, Վաշինգտոնի գագաթնաժողովից անմիջապէս առաջ հրապարակել է «Քաղաքականութեան ամփոփագի»: «Հայաստան եւ Թուրքիա. կամրջում» զեկոյցում նա առաջարկում է «բարի կամքի» հինգ դրսեւորումներ, որոնք Թուրքիան պէտք է կատարի Հայաստանի հետ հաշտեցման գործընթացն ուժի մէջ պահելու համար. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի բացում ոչ առեւտրային ճանապարհորդների համար, Հայաստան-Թուրքիա սահմանին հարակից Թուրքիայի տարածքի մասնակի բացում, որտեղ գտնւում է միջնադարեան հայկական Անի քաղաքը: Հայ զբոսաշրջիկներին դա հնարաւորութիւն կտայ այցելել այս հինաւուրց վայրերը: Թուրքական նախաձեռնութիւն` ամբողջովին բացելու եւ թուայնացնելու Օսմանեան արխիւները, որտեղ պահպանւում են 1915 - 1921թթ. իրադարձութիւնների վերաբերեալ օսմանեան պաշտօնական փաստաթղթերը, Թուրքական կառավարութեան նախաձեռնութիւն` հրաւիրելու սփիւռքահայերին այցելել Անատոլիայի հինաւուրց հայկական ժառանգութեան վայրերը, Ստամբուլի եւ Երեւանի միջեւ Turkish Airlines-ի համար ավիաուղիի բացումը: Դը Վաալը առաջարկում է, որ Հայաստանն էլ իր հերթին խոստանա «վերջ դնել Նախիջեւանի մեկուսացմանը, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի բացման դէպքում»: Վերոնշեալ պարզունակ գաղափարներն առաջարկելուց յետոյ, դը Վաալն անդրադառնում է Հայոց ցեղասպանութեան ճանաչման հարցին եւ փորձում երկարաժամկէտ լուծում մշակել ամերիկահայերի լոբբիստական ամենամեայ ջանքերի դէմ, որոնք «խեղում են» Միացեալ Նահանգները: Կոնգրեսում այս հարցի շուրջ հայերի եւ թուրքերի միջեւ առճակատումը նա անուանում է «կեղտոտ քաղաքական սակարկութիւններ»: Ըստ դը Վաալի, Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ նախագահ Օբամայի խախտած խոստումը եւ Ցեղասպանութեան փոխարէն նրա կողմից «Մեծ եղեռն» բառակապակցության օգտագործումը «արժանի ձեւակերպում» է: - Ահա թէ ինչ է առաջարկում դը Վաալը. «Այս ամենամեայ հոգեվարքից ազատուելու համար, կարծում եմ, որ հայ-թուրքական հարցը պէտք է վերաձեւակերպել աւելի երկարաժամկէտ հեռանկարում: Հինգ տարի անց` 2015 թուականին Հայոց հոլոքոստի մօտալուտ հարիւրամեակը, եւ Թուրքիայում «Հայկական հարցի» վերաբերեալ աճող բանավէճերը խթան են հանդիսանում նման մօտեցման համար: 2015 թուականին, թուրքերին դուր կգայ, թէ` ոչ, սակայն աշխարհը կնշի հայկական ողբերգութեան տարելիցը: 2010 թուականի Ապրիլի 24-ի իր ուղերձում նախագահը կարող է ասել, որ հարիւրամեայ ոգեկոչմանը մնացել է հինգ տարի, եւ եթէ նա դեռ պաշտօնում է, խօստանում է մասնակցել այս միջոցառումներին (հնարաւոր է անգամ Երեւանում), սակայն միաժամանակ խօստանում է մի փոքր դադար տալ թուրքերին` յոյսեր կապելով Թուրքիայի ներսում տեղի ունեցող քննարկումների հետ: Օբաման կարող է ասել. «Մենք յուսով ենք այս ողբերգական տարեթիւը նշել մեր թուրք ընկերների հետ եւ ոչ թէ` առանց նրանց, եւ ձգտել դառնալ հայ-թուրքական հաշտեցման խթանող»: Դը Վաալի առաջարկը, պարզապէս ծուղակ է Հայոց ցեղասպանութեան հարցը հինգ տարի եւս թաղելու համար, մինչ այդ շունչ քաշելու ժամանակ շահել` տապալուած Արձանագրութիւնները վաւերացնելու համար: Նախքան նախագահ Օբամայի որեւէ նոր խօստմանը հաւատ ընծայելը, նա պէտք է կատարի իր արդէն տուած եւ խախտած խոստումը: Բացի այդ, ինչ երաշխիքներ կան, որ Նախագահը կվերընտրվի երկրորդ անգամ կամ էլ ընտրուելու դէպքում կկատարի իր խոստումը: Յարութ Սասունեան «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Թարգմ.` Ռ.Աւագեանի
  -   Յօդուածներ