Տեղի է ունեցել հերթական երկրաշարժը Հոնսիւ կղզու վրայ
07-05-2011 09:05:53 | Հայաստան | Միջազգային
Ճապոնական Հոնսիւ կղզում տեղի է ունեցել 4.1 բալ ուժգնութեամբ երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում է www.vesti.ru-ն: Ամենաուժեղ տատանումները գրանցուել են Իւատէ եւ Աոմորի պրեֆեկտուրաների շրջաններում: Տուժածների եւ վնասուածների վերաբերեալ դեռեւս տուեալներ չեն հաղորդւում: Ցունամիի սպառնալիք եւս չի յայտարարուել:
www.vesti.ru-ի տուեալներով` Հոնսիւ կղզու հիւսիսարեւելեան շրջանների վերահաս անձրեւները առաջիկայ օրերին կարող են յանգեցնել զանգուածային սողանքների: