Բրազիլիայում ձերբակալուել են թմրանիւթի առեւտրով զբաղուող սերբիացիներ
07-05-2011 09:03:06 | | Միջազգային
Թմրադեղեր մատակարարելու մեղադրանքով Բրազիլիայում ձերբակալուել է 16 մարդ, որից 7-ը Սերբիայի քաղաքացի է, տեղեկացնում է www.svobodanews.ru-ն:
Սերբիայի արդարադատութեան նախարար Սնեժանայ Մոլովիչը յայտարարել է, որ ձերբակալուածներից մէկը Գորան Նեսիչը, գլխաւորում է Սերբիայում թմրանիւթի առեւտրով զբաղուողների ցուցակը, որոնց փնտրում են:
Ինչպէս նշում է կայքը` Սերբիայում 2 տարուայ ձերբակալութիւնների արդիւնքում թմրանիւթի առեւտրով զբաղուողների մօտ յայտնաբերուել է 620 կգ կոկոյին եւ աւելի քան 1մլն դոլար: