Տրանսպորտի եւ կապի նախարարութիւնում Վերահսկիչ պալատի<br /> կատարուված ստուգումների արդիւնքները հիասթափեցնող են<br />


Տրանսպորտի եւ կապի նախարարութիւնում Վերահսկիչ պալատի
կատարուված ստուգումների արդիւնքները հիասթափեցնող են

  • 30-03-2010 19:38:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Վերահսկիչ պալատի խորհուրդը մարտի 30-ի նիստում հաստատեց ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարութեանը պետական նշանակութեան աւտոճանապարհների պահպանում եւ շահագործում, տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում ծրագրերով պետական բիւջէից 2007-2008թթ.-ին յատկացուած միջոցների օգտագործման նկատմամբ իրականացուած վերահսկողութեան արդիւնքների վերաբերեալ ընթացիկ հաշուէտւութիւնը: Ինչպէս նիստին յաջորդած ասուլիսում յայտնեց ՎՊ-ի նախագահ Իշխան Զաքարյանը, «արդիւնքները հիասթափեցնող են»: Ըստ նրա, մասնաւորապէս, պետական նշանակութեան աւտոճանապարհների հիմնանորոգման համար յատկացուած միջոցների նկատմամբ վերահսկողութիւնն իրականացուել է հիմնականում փաստաթղթային ստուգումների, որոշ դէպքերում` նաեւ հսկիչ չափագրումների միջոցով: Ստուգուել են 16 կապալառու կազմակերպութիւններ: Ծրագրով նախատեսուած աշխատանքների իրականացման համար յատկացուած 5 մլրդ 31 մլն դրամի ընդհանուր ծաւալից հսկիչ չափագրման է ենթարկուել 972 մլն 41 հազար դրամը: Արդիւնքում, յայտնաբերուել է 201 մլն դրամի ծավալագնային յաւելագրում, որը միանշանակ պէտք է վերադարձուի պետբիւջէ, 123 մլն դրամի նախահաշուային թանկացում, 1 մլն 635 հազար դրամի անորակ աշխատանքներ, 19 մլն 801 հազար դրամի անարդիւնաւէտ ծախս: Նա յաւելեց նաեւ, որ բազմաթիւ անգամներ խօսուել է նախահաշուային եւ գների արհեստական թանկացումների մասին, «սակայն սառոյցը տեղից չի շարժւում»: ՎՊ-ի նախագահը նշեց նաեւ, որ նախարարութիւնը, ըստ էութեան, ձեւական մօտեցում է ցուցաբերել կատարուված աշխատանքների ընդունման հարցում: Մասնաւորապէս, ընդունման ակտերի ուսումնասիրութեամբ պարզուել է, որ դրանք ստորագրուել են նախարարութեան 2-3 աշխատակիցների կողմից, ընդ որում` առանց որեւէ խախտման արձանագրման: Ըստ Ի.Զաքարյանի, ակտերը ստորագրելուց առաջ նրանք պէտք է տեղում ուսումնասիրած լինէին կատարած աշխատանքների որակը, մինչդեռ` այդ դէպքում նրանք մէկ ամսում 3 հազարից աւելի կմ երկարությամբ ճանապարհային հատուածները ստուգելու համար օրական պէտք է ուսումնասիրած լինէին առնուազն 117 կմ երկարությամբ ճանապարհահատուած, ինչն անհնար է: Ի.Զաքարյանը գոհունակութեամբ յայտնեց, որ տրանսպորտի եւ կապի նորանշանակ նախարար Մանուկ Վարդանեանի հետ ի յայտ եկած խնդիրների համատեղ քննարկումից յետոյ եղել է նախարարի «բաւականին խիստ արձագանքը», ինչը համոզմունք է ներշնչում, որ յետագայ ստուգումներն այլեւս նման արդիւնքներ չեն արձանագրի: Նշուեց նաեւ, որ ստուգուած 16 կազմակերպութիւններն արդէն ներկայացրել են ՎՊ-ի կողմից արձանագրուած ֆինանսական խախտումների վերականգման յստակ ժամանակացույց:
  -   Տնտեսութիւն