«Ալ-քաիդան» պաշտօնապէս հաստատել է Օսամայ Բին Լադենի մահը
06-05-2011 18:29:12 | ԱՄՆ | Միջազգային
«Ալ-քաիդան» պաշտօնապէս հաստատել է Օսամայ Բին Լադենի մահը, տեղեկացնում է «Ազատութիւն» ռադիօկայանը:
Աշխարհի խոշոր լրատուամիջոցները տարածել են այս լուրը, որի սկզբնաղբիւրը եղել է ջիհադական ինտերնետ-ֆորումներից մէկում տեղադրուած հաղորդարութիւնը: Դրանում, մասնաւորապէս, ասուած է, որ Բին Լադենի արիւնը «զուր չի թափուած» եւ որ «Ալ Քաիդան» շարունակելու է պայքարը Միացեալ Նահանգների եւ նրա դաշնակիցների դէմ: Հաղորդագրութեան հեղինակները սպառնում են, որ Բին Լադենի մահը Միացեալ Նահանգների համար «անէծք է դառնալու»:
Յիշեցնենք, որ «թիւ մէկ ահաբեկիչ» Ուսամայ բեն Լադենը սպանուել է մայիսի 2-ի գիշերը Իսլամաբադից 100 կմ հեռաւորութեան վրայ գտնուող Աբոտաբադ քաղաքում ամերիկեան ծովային հետեւակայինների իրականացրած յատուկ գործողութեան արդիւնքում: