Սերժ Սարգսեան. «Ուզում եմ դիմել Ադրբեջանին` կոչ անելով<br /> նրան ստորագրել ուժի չկիրառման մասին համաձայնագիր»<br />


Սերժ Սարգսեան. «Ուզում եմ դիմել Ադրբեջանին` կոչ անելով
նրան ստորագրել ուժի չկիրառման մասին համաձայնագիր»

  • 20-03-2010 18:30:00   |   |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: «Թուրքիան մեզ մեղադրելու եւ պահանջ ներկայացնելու բարոյական իրաւունք չունի: Այսօր մենք Թուրքիայի հետ քննարկում ենք յարաբերութիւնների վերականգնման հեռանկարները, իսկ դա պէտք է տեղի ունենայ առանց նախապայմանի,- Euronews հեռուստաալիքին տուած հարցազրոյցում յայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը: Նա ընդգծել է, որ վերջին 10 տարիներին ԱՄՆ-ի Կոնգրեսի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում Հայոց Ցեղասպանությանն անդրադարձող բանաձեւեր մի քանի անգամ արդէն ներկայացուել են եւ «մարտի 4-ի բանաձեւը մեզ համար ոչ անակնկալ էր, ոչ էլ նորութիւն»: Լրագրողի այն դիտարկմանը, թէ բանաձեւն ընդունվում է այն ժամանակ, երբ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ մեկնարկել է յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը, Սերժ Սարգսեանը նշել է. «Օրինակ` պատկերացնենք` Թուրքիայի խորհրդարանը հրաշքով վաւերացնում է Արձանագրութիւնները, նոյնն է անում նաեւ Հայաստանի խորհրդարանը: Եվ ահա, մենք վերականգնում ենք յարաբերութիւնները, իսկ որեւէ 3-րդ կողմ, որը չի ցանկանում դա, յատուկ հենց այդ ժամանակ բարձրացնում է Ցեղասպանութեան հարցը: Եվ ինչ, Թուրքիան դա օգտագործում է որպէս շարժառիթ մեր երկխօսութիւնը կրկին դադարեցնելու համար»: Լրագրողի այն յայտարարութեյան կապակցութեամբ, թէ «միջազգային հանրութիւնը համաձայն չէ փետրուարին Լոնդոն կատարած այցի ընթացքում ՀՀ նախագահի արած այն յայտարարութեանը, որ Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի եղել», երկրի ղեկավարը նշել է. «Պատմութիւնը յայտնի է. Լեռնային Ղարաբաղն անկախ Ադրբեջանի կազմում չի եղել: Այն կցել է Ադրբեջանին Կոմունիստական կուսակցութեան Կովկասեան բիւրոն: Չեմ կարծում, թէ միջազգային հանրութիւնն այլ տեսակէտ ունի: Ինչու միջազգային հանրութիւնը բուռն կերպով ողջունեց ԽՍՀՄ-ի փլուզումը եւ չհայտարարեց, թէ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը ԽՍՀՄ-ի մասն են: Իսկ Լեռնային Ղարաբաղի դէպքում միջազգային հանրութիւնը, չգիտես ինչու, պնդում է, թէ այն Ադրբեջանի մաս է կազմում: Ձեզ չի՞ թւում, որ դա տրամաբանական չէ»: Այն հարցին, թէ ինչ զիջումների է պատրաստ գնալ Հայաստանը ղարաբաղեան հակամարտութիւնը խաղաղ ճանապարհով լուծելու համար, ՀՀ նախագահը նշել է. «Մենք չենք կարող վերացնել հակամարտութեան հետեւանքները, եթէ նախ չպարզենք դրա պատճառները: Մենք նախ եւ առաջ խոսում ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի մասին: Երբ այդ հարցը որոշւկի, միւս խնդիրների կարգաւորումը կլինի հեշտ եւ արագ»: Այն դիտարկման կապակցութեամբ, թէ Ադրբեջանը շատ յստակ յայտարարել է, որ երբեք չի համաձայնի Լեռնային Ղարաբաղի անկախութեանը եւ թոյլ չի տայ, Սերժ Սարգսեանը պատասխանել է. «Միջազգային հանրութիւնը մեզ առաջարկում է այդ խնդիրը կարգաւորել միջազգային իրաւունքների երեք սկզբունքների հիման վրայ` ինքնորոշման, տարածքային ամբողջականութեան եւ ուժի չկիրառման: Օգտվելով առիթից` ուզում եմ դիմել Ադրբեջանին` կոչ անելով նրան ստորագրել ուժի չկիրառման մասին համաձայնագիր: Դա վստահութեան հիմք կդառնար ինչպէս Հայաստանում, այնպէս էլ Ղարաբաղում: Մենք` հայերս, շատ լաւ ենք հասկանում, թէ ինչ է նշանակում Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը: Իսկ ադրբեջանցիները կարող են ասել, թէ ինչպէս են նրանք հասկանում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը: Ադրբեջանը չի խոսում հայ ժողովրդի ինքնորոշման իրաւունքի մասին, բայց խոսում է հակամարտութեան գլխաւոր մասնակիցներից մէկի` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի մասին»: Ըստ «Երկիրմեդիա» հեռուստաընկերութեան կայքէջի, Հայաստանի նախագահի հետ հարցազրոյցը անցկացրած համաեւրոպական հեռուստաալիքի թղթակիցը շաբաթներ առաջ հարցազրովյց էր ունեցել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
  -   Քաղաքական