Հրանոյշ Յակոբեանը հանդիպումներ է ունեցել Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչների հետ


Հրանոյշ Յակոբեանը հանդիպումներ է ունեցել Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

  • 06-05-2011 18:12:00   |   |  Քաղաքական
Մայիսի 6-ին Ստամբուլում աշխատանքները շարունակեց «Կանանց համաշխարհային 21-րդ գագաթնաժողով»-ը, որին մասնանակցում է շուրջ 1000 ներկայացուցիչ` 82 երկրից, այդ թւում` առաջին տիկիններ, 35 կին նախարար, գործարար կանայք, հասարակական եւ քաղաքական գործիչներ: Գագաթաժողովի շրջանականերում այսօր ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը մասնակցեց «Առաջին տիկնանց ֆորումին» եւ դրան յաջորդած «Global Women՛s Leadership» մրցանակաբաշխութեանը: Նախարարը հանդիպումներ ունեցաւ նաեւ Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հ.Յակոբեանն այցելեց Սուրբ Գէորգ, Սուրբ Խաչ եկեղեցիներ, այնուհետեւ Շիշլի եւ Պալըքլը հայկական գերեզմանատներ: Նա եղաւ նաեւ Սուրբ Խաչ Դպրեվանքում եւ Սահակեան Նունեան վարժարանում, որտեղ աշակերտների եւ ուսուցիչների հետ հանդիպմանը ներկայացրեց ՀՀ սփիւռքի նախարարութեան ծրագրերը` մասնաւորապէս անդրադառնալով «Արի տուն», «Մեր մեծերը» եւ այլ ծրագրերի: Մայիսի 7-ին կը կայանայ «Կանանց համաշխարհային գագաթնաժողովի» փակման հանդիսաւոր արարողութիւնը, որին ներկայ կը լինի նաեւ Մակ-ի գլխաւոր քարտուղար Բան Կի Մունը:
  -   Քաղաքական