Շանհայի «Բարեկեցիկ քաղաք, բարեկեցիկ կեանք» ցուցահանդեսին<br /> Հայաստանը ներկայանալու է իւրատեսակ ցուցադրությամբ<br />


Շանհայի «Բարեկեցիկ քաղաք, բարեկեցիկ կեանք» ցուցահանդեսին
Հայաստանը ներկայանալու է իւրատեսակ ցուցադրությամբ

  • 16-03-2010 19:16:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի Հայաստան պաշտօնական այցի շրջանակներում մարտի 18-ին տեղի կունենայ հայ-սլովակեան գործարար համաժողով, իսկ ապրիլի 8-9-ին կայանալիք Հայ-թուրքմենական միջկառավարական յանձնաժողովի նիստի շրջանակներում կանցկացուի հայ-թուրքմենական գործարար համաժողով: Բացի դրանից, մայիսին Հայաստանում բիզնես-ֆորում է կազմակերպուելու, որին կհրավիրեն խոշորագոյն ներդրումային ընկերութիւններ եւ կներկայացուեն ներդրումային ծրագրեր: Այս մասին մարտի 16-ի ասուլիում յայտնեց Զարգացման հայկական գործակալութեան (ԶՀԳ) գլխաւոր տնօրէն Ռոբերտ Յարութիւնեյանը: Ըստ նրա, նման համաժողովները թոյլ են տալիս բացայայտել բոլոր այն հնարաւորութիւնները, որ առկայ են երկրների համագործակցութեան մէջ: Ռ.Յարութիւնեյանը տեղեկացրեց, որ ապրիլին Աբու Դաբիում տեղի է ունենալու սննդամթերքի ցուցահանդէս, եւ գործակալութիւնն այժմ աշխատում է հայկական տաղաւարի ստեղծման ուղղութեամբ: Արդէն ցուցահանդեսին մասնակցութեան ցանկութիւն են յայտնել հայկական 15-20 ընկերութիւններ: Անդրադառնալով Շանհայի «Բարեկեցիկ քաղաք, բարեկեցիկ կեանք» ցուցահանդեսին, Ռ.Յարութիւնեյանը նշեց, որ Հայաստանը ներկայանալու է իւրատեսակ ցուցադրությամբ` «Միտք եւ ժամանակ» խորագրով, որի շրջանակում ցուցադրվելու է «Աշխարհի քաղաք» կոնցեպտը: «Չինական կողմն արդէն առանձնացրել է մեր կոնցեպտը` որպէս շատ հետաքրքիր, եւ Հայաստանը միակ երկիրն է, որ հնարաւորութիւն է ստացել անընդհատ դինամիկ փոփոխել տաղաւարը»,- նշեց Ռ.Յարութիւնեյանը:
  -   Տնտեսութիւն