Գիւղատնտեսութեան նախարարը չի պատրաստւում հրաժարական տալ<br />


Գիւղատնտեսութեան նախարարը չի պատրաստւում հրաժարական տալ

  • 16-03-2010 15:06:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Ես չեմ պատրաստւում հրաժարական տալ, եւ իմ կուսակցութիւնը գոհ է իմ աշխատանքից»: Մարտի 16-ի ասուլիսում Հայաստանի գիւղատնտեսութեան նախարար Գերասիմ Ալավերդեանն այսպէս պատասխանեց այն հարցին, թէ ինչպե՞ս է, որ «Օրինաց երկիր» կուսակցութեան միւս նախարարների պաշտօնից հեռացվելուց յետոյ ինքը դեռ շարունակում է աշխատել, այն էլ` ՀՀ կառավարութեան նիստում վարչապետի կողմից նկատողութիւն ստանալուց յետոյ: Նկատողութիւն ստանալու փաստը Գ.Ալավերդեանը որակեց որպէս «աշխատանքային գործընթաց», միաժամանակ նշելով, որ վարչապետի հետ ունի շատ լաւ աշխատանքային յարաբերութիւններ: Յիշեցնենք, որ ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայութեան կողմից կատարուված ուսումնասիրությունների արդիւնքում Գյուղնախարարությունում յայտնաբերուել են մի շարք լուրջ բացթողումներ, եւ վարչապետի յանձնարարութեամբ աշխատանքից ազատելու համար ծառայողական քննություն է անցկացուելու նախարարութեան երկու քաղծառայողի նկատմամբ: Ըստ Գ.Ալավերդեանի, այսուհետ գիւղատնտեսութեան նախարարութեան գնումների մրցոյթներն անցկացուելու են լրագրողների ներկայութեամբ: Նա միաժամանակ նշեց, որ պետական գնումերի գործընթացում յայտնաբերուած թերութիւնների պատճառով բիւջէին վնաս չի հասցուել, քանի որ 2010թ.-ին դեռ պատուաստանիւթ ձեռք չի բերուել: Գ.Ալավերդեանը նաեւ բացառեց այդ ոլորտում մենաշնորհի առկայութիւնը: «Եթէ մենաշնորհային կազմակերպութիւն լինի, գոնէ ես` որպէս գիւղատնտեսութեան նախարար, պէտք է իմանամ, թէ ոչ: Ես կազմակերպութեան տնօրենին առաջին անգամ տեսել եմ մրցոյթից անմիջապէս յետոյ»,- ասաց Գ.Ալավերդեանը, լրագրողների պնդումներից յետոյ նշելով, որ այդ կազմակերպութիւնը «Բիոունիվերսալ ՍՊԸ-ն է, իսկ տնօրէնը` Տիգրան Սահակեանը»:
  -   Տնտեսութիւն