Մարտի 21-23-ին Մոսկուայում կկայանայ հայ-ռուսական<br /> միջխորհրդարանական յանձնաժողովի նիստը<br />


Մարտի 21-23-ին Մոսկուայում կկայանայ հայ-ռուսական
միջխորհրդարանական յանձնաժողովի նիստը

  • 11-03-2010 16:18:00   | Ռուսաստան  |  Քաղաքական
ՄՈՍԿՈՒԱ, 11 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը մարտի 10-ին հանդիպում է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցութեան միջխորհրդարանական յանձնաժողովի համանախագահ, ՌԴ Բնական մենաշնորհների յանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովի հետ: Ն.Ռիժկովը ներկայացրել է հայ-ռուսական միջխորհրդարանական յանձնաժողովի մարտի 21-23-ին Մոսկուայում կայանալիք նիստի օրակարգը եւ նշել, որ յանձնաժողովը զգալի աշխատանքներ է ծավալել հայ-ռուսական պատմա-մշակոյթային եւ տնտեսական կապերի ամրապնդման եւ զարգացման ուղղութեամբ: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան հաղորդագրութեան, զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ հայ-թուրքական յարաբերութիւնների եւ ԼՂ հիմնախնդրի կարգաւորման բանակցային գործընթացի վերաբերեալ:
  -   Քաղաքական