Մարսելում տեղի է ունեցել ցեղասպանութիւնների ժխտման<br /> քաղաքականութեան հակազդման վերաբերեալ միջոցառում<br />


Մարսելում տեղի է ունեցել ցեղասպանութիւնների ժխտման
քաղաքականութեան հակազդման վերաբերեալ միջոցառում

  • 09-03-2010 22:20:00   | Հայաստան  |  Քաղաքական
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիական Մարսել քաղաքում օրերս տեղի է ունեցել Amnesie Internationale կազմակերպութեան հինգերորդ միջոցառումը, որը նուիրուած էր 20-րդ դարի ցեղասպանութիւնների ժխտմանը հակազդելու քաղաքականութեանը: Ըստ ԼՂՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայութեան, մտաւորականութեան եւ արուեստի մի շարք ներկայացուցիչների հետ մէկտեղ միջոցառմանը մասնակցել է Ֆրանսիայում ԼՂՀ-ի մշտական ներկայացուցիչ Յովհաննէս Գեւորգեանը: Ելոյթ ունենալով կայացած կլոր սեղանի ընթացքում, Հ.Գեւորգեանը կանգ է առել 1988թ.-ի ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայերի զանգվածային ջարդերի վրայ եւ նշել, որ խորհրդային իշխանութիւնների եւ միջազգային հանրութեան կողմից պատշաճ գնահատական չստանալով` նմանատիպ վայրագություններ կազմակերպուեցին Ադրբեջանի հայաբնակ քաղաքներում, իսկ այնուհետեւ վերածուեցին Լեռնային Ղարաբաղի դէմ լայնամասշտաբ պատերազմի: Միաժամանակ նա նշել է, որ ցեղասպանութիւնների եւ զանգվածային ջարդերի քաղաքական մակարդակով դատապարտումը կանխելու է նոր ողբերգությունները:
  -   Քաղաքական