Ինչպէս յայտնում է իսպանական հեղինակաւոր Marca պարբերականը, Ուեֆա-ն որոշել է 7 խաղով որակազրկել Մադրիդի «Ռէալի» գլխաւոր մարզիչ Ժոզէ Մոուրինեօին:
Յիշեցնենք, որ Չեմպիոններրի Լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Ռէալ» - «Բարսելոնայ» դիմակայութեան առաջին խաղից յետոյ (0-2), մադրիդեան ակումբի մարզիչը յայտարարել էր, թէ իբր կապտա-նռնագոյնները մեծ կապեր ունեն Ուեֆա-ում, ինչի պատճառով մրցավարները նրանց օգտին որոշումներ են կայացնում:
Պորտուգալացու խօսքերն Ուեֆա-ի համար հիմք են հանդիսացել, որպէսզի եւրոպական ֆուտբոլային կառոյցը նրան որակազրկի 7 խաղով:
Ըստ աղբիւրի, Մոուրինեօի որակազրկման մասին պաշտօնապէս կը յայտարարուի այսօր` մայիսի 6-ին: