Մայիսի 5-ին Կազանում մեկնարկեց Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարող յաւակնորդների մրցաշարը, որտեղ հանդէս է գալիս նաեւ Հայաստանի առաջատար գրոյսմայստեր Լեւոն Արոնեանը: Վերջինիս 1/8 եզրափակիչում որպէս մրցակից բաժին էր ընկել Ալեքսանդր Գրիշչուկը:
Մեր գրոյսմայստերը առաջին պարտիայում խաղալով սպիտակներով, չկարողացաւ առաւելութեան հասնել ռուսաստանցու նկատմամբ, եւ հանդիպումը աւարտուեց ոչ-ոքի: Յատկանշական է, որ մրցաշարի միւս 3 զոյգերը նոյնպէս իրենց առաջին պարտիաները ոչ-ոքի աւարտեցին:
Միւս զոյգերում մրցում էին հետեւեալ զոյգերը.
Ռաջաբով -կրամնիկ 0.5-0.5
Կ'ամսկի - Թօփալով 0.5-0.5
Մամեդեարով - Գելֆանդ 0.5-0.5:
Տեղեկացնենք, որ զոյգերի միջեւ երկրորդ պարտիաները կը կայանան այսօր` Երեւանի ժամանակով ժամը 17:00-ին: