Հայրապետական այց Շուեյցարիա, Մեծ Բրիտանիա եւ Աւստրիա
19-01-2015 14:23:47 | Հայաստան | Հասարակութիւն
Յունուարի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եկեղեցական-վարչական հարցերով մեկնեց Սփիւռքի թեմեր:
Հայրապետական այցի ընթացքում Նորին Սրբութիւնը կը լինի Շուեյցարիայի եւ Մեծ Բրիտանիայի հայոց թեմերում, ինչպէս նաեւ Աւստրիայում, հանդիպումներ կ'ունենայ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերարների հետ: