Այս տարուայ յունուարին նախորդ տարուայ նոյն ամսուայ համեմատ<br /> Հայաստանի պետական բիւջէի եկամուտները 22,3%-ով աճել են<br />


Այս տարուայ յունուարին նախորդ տարուայ նոյն ամսուայ համեմատ
Հայաստանի պետական բիւջէի եկամուտները 22,3%-ով աճել են

  • 03-03-2010 15:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի 2010թ.-ի պետական բիւջէի յունուար ամսուայ եկամուտները կազմել են 51,1 մլրդ դրամ (մօտ 135 մլն 185,8 հազ. ԱՄՆ դոլար), իսկ ծախսերը` 38,6 մլրդ դրամ, որոնք ապահովել են ՀՀ կառավարութեան կողմից առաջին եռամսյակի համար հաստատուած ծրագրի համապատասխանաբար, 34,6 եւ 21,4%-ը: Պետական բիւջէի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարուել են եկամուտների գծով` 7,2%-ով, ծախսերի գծով` 4,6%-ով: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնում են ՀՀ Ֆինանսների նախարարութիւնից, նախորդ տարուայ յունուար ամսուայ համեմատ պետական բիւջէի եկամուտներն աճել են 22,3%-ով կամ 9,3 մլրդ դրամով: Ընդ որում, 14,6%-ով (5,1 մլրդ դրամով) աւելացել են հարկերը եւ տուրքերը, 41,7%-ով (2 մլրդ դրամով)` պարտադիր սոցիալական ապահովութեան վճարները, իսկ այլ եկամուտներն աճել են 2,1 անգամ կամ 2,2 մլրդ դրամով: Պետական բիւջէի եկամուտների 78,6%-ը ձեւաւորուել է հարկերի եւ տուրքերի, 13,3%-ը` պարտադիր սոցիալական ապահովութեան վճարների, 8,1%-ը` այլ եկամուտների հաշուին: «Հայաստանի Հանրապետութեան 2010 թուականի պետական բիւջէի մասին» ՀՀ օրէնքի 9-րդ յօդուածի 11-րդ կէտին համապատասխան պետական բիւջէում ներառվել են նաեւ պետական հիմնարկների արտաբիւջէտային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշուետու ժամանակահատուածում կազմել են շուրջ 1,3 մլրդ դրամ:
  -   Տնտեսութիւն