Ադրբեջանը չի պատրաստւում ղարաբաղեան խնդիրը լուծել
քաղաքակիրթ ճանապարհով,- ասում է Արամ Սաֆարեանը
01-03-2010 15:00:00 | Հայաստան | Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վերջին տարիներին Ադրբեջանն
ուժեղացրել է հակահայկական քարոզչությունը եւ առիթը բաց չի թողնում
Եվրոխորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամբիոնից Հայաստանին
որպէս ագրեսոր ներկայացնելու համար: Այսպիսի յայտարարութիւն արեց
ԵԽԽՎ-ում հայկական պատուիրակութեան անդամ, ՀՀ Ազգային Ժողովի
«Բարգաւաճ Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արամ Սաֆարեանը մարտի
1-ի ասուլիսում: Նրա խօսքերով, բանակցութիւններ վարող եւ
հակամարտութեան կարգաւորման փոխհամաձայնեցված տարբերակի ձգտող
երկիրը չպէտք է սրի իրավիճակը եւ ազգամիջեան թշնամանք հրահրի:
Սակայն Ադրբեջանը, ինչպէս եզրակացրեց Ա.Սաֆարեանը, իր պահուածքով
ապացուցում է, որ չի պատրաստւում ղարաբաղեան խնդիրը լուծել
քաղաքակիրթ ճանապարհով եւ ուզում է վերսկսել ռազմական
գործողութիւնները: Սակայն, ըստ ԲՀԿ-ական գործչի, ԵԽԽՎ-ի
պատգամաւորների ճնշող մեծամասնութիւնը կարծում է, որ խնդիրը
պատերազմով չի կարող լուծուել:
Ա.Սաֆարեանը նշեց նաեւ, որ ԵԽԽՎ-ի վերջին` ձմեռային,
նստաշրջանում ի պատասխան Ադրբեջանի պատուիրակների այն պնդումների,
թէ Ղարաբաղում մայիսի 23-ին սպասւող խորհրդարանական
ընտրություններն անօրինական են, ինքը ԵԽԽՎ պատգամաւորներին
առաջարկել է ընտրութիւնների ժամանակ դիտորդական առաքելութեամբ
այցելել Ղարաբաղ, եւ յետոյ միայն եզրակացութիւններ անել: