ՀՀ Նախագահի յանձնարարութեամբ կառավարութիւնը մշակում է<br /> գների բարձրացման բացասական հետեւանքները մեղմելու միջոցառումների<br /> ծրագիր<br />


ՀՀ Նախագահի յանձնարարութեամբ կառավարութիւնը մշակում է
գների բարձրացման բացասական հետեւանքները մեղմելու միջոցառումների
ծրագիր

  • 24-02-2010 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հանրային ծառայութիւնները կարգաւորող յանձնաժողովում գազի սակագնի բարձրացման յայտի քննարկումը գտնւում է նաեւ կառավարութեան ուշադրութեան կենտրոնում, քանի որ բարձացումը կարող է առաջացնել սոցիալական խնդիրներ, առաջին հերթին` անապահով խաւերի համար: Կառավարութիւնը խորհրդակցութիւններ է իրականացնում յանձնաժողովի հետ եւ, բնականաբար, ուշի-ուշով հետեւում, թէ ինչ հիմնաւվորումներ են ընկած սակագնային քաղաքականութեան հիմքում: Այս մասին Ազգային ժողովի փետրուարի 24-ի նիստում յայտնեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանը: Նա տեղեկացրեց նաեւ, որ գների բարձրացման պատճառով առաջացող սոցիալական խնդիրները գտնւում են կառավարութեան ուշադրութեան կենտրոնում: «Մենք ստացել ենք Հանրապետութեան Նախագահի յանձնարարականը մշակել եւ ներկայացնել առաջարկութիւններ, թէ ինչպէս պէտք է մեղմացնենք գների բարձրացման բացասական ազդեցութիւնը, առաջին հերթին, սոցիալապէս անապահով խաւերի վրայ: Մենք այսօր այդպիսի միջոցառումների ծրագիր ենք մշակում եւ շուտով այն կներկայացնենք եւ Հանրապետութեան Նախագահի, եւ հանրութեան դատին»,-ասաց վարչապետը:
  -   Տնտեսութիւն