Հայաստանի սամբոյի հաւաքականը ուսումնամարզական հաւաք կ'անցկացնի Թբիլիսիում


Հայաստանի սամբոյի հաւաքականը ուսումնամարզական հաւաք կ'անցկացնի Թբիլիսիում

  • 06-05-2011 13:37:35   | Հայաստան  |  Սպորտ
 Հայաստանի սամբոյի հաւաքականը գլխաւոր մարզիչ Գուրգէն Սեւոյեանի գլխաւորութեամբ մեկնեց Թբիլիսի` Վրաստանի հաւաքականի հետ համատեղ ուսումնամարզական հաւաք անցկացնելու համար։ Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, այնտեղից հայ սամիստները կը մեկնեն Բուլղարիայ՝ մասնակցելու մայիսի 12-16-ին Սոֆիայում կայանալիք Սամբոյի Եւրոպայի 2011թ.-ի առաջնութեանը: Հայաստանի հաւաքականի կազմում ընդգրկուած են. Մարզական սամբօ Տիգրան Կիրակոսեան, 52 կգ քաշային կարգ, Վահան Վարդանեան, 57 կգ ք/կ, Փայլակ Վարդազարեան, 62 կգ ք/կ, Անդրանիկ Նաղդալեան, 68 կգ ք/կ, Աշոտ Դանիէլեան, 74 կգ ք/կ, Մաւրիկ Նասիբեան, 82 կգ ք/կ, Ռուզաննա Սարգսեան, 48 կգ ք/կ: Մարտական սամբօ` Վաչիկ Վարդանեան, 68 կգ ք/կ, Մուշեղ Օսիպեան, 82 կգ ք/կ:
  -   Սպորտ