Ադրբեջանում Իրանի դեսպանատունը հերքել է Հայաստանի<br /> զանգվածային լրատւութեան հաղորդագրութիւնը<br />


Ադրբեջանում Իրանի դեսպանատունը հերքել է Հայաստանի
զանգվածային լրատւութեան հաղորդագրութիւնը

  • 23-02-2010 18:30:00   |   |  Քաղաքական
ԹԵՀՐԱՆ, 23 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ինչպէս յայտնել է Ադրբեջանում Իրանի դեսպանատան տեղեկատուական ծառայութիւնը, պաշտօնական Թեհրանի դիրքորոշումը Ղարաբաղեան հակամարտութեան վերաբերեալ մնացել է անփոփոխ եւ այդ մասին արդէն յայտնել են Իրանի նախագահը, արտգործնախարարը եւ այլ պաշտոնեաներ: Իրանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը եւ երբեք չի հերքի այդ փաստը: Իրանի դեսպանատունը նաեւ հերքել է Հայաստանի զանգվածային լրատւութեան միջոցների հաղորդագրութիւնը, յայտարարելով, որ նրանք հեղաթյուրել են Երեւանում իրանական դիւանագէտների յայտարարութիւնը: Հաղորդագրութեան մէջ ասւում էր, որ Հայաստանում Իրանի դեսպանատունը ելոյթ է ունեցել իրանական խորհրդարանի փոխխոսնակի կարծիքի դէմ` հակասելով Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան վերաբերեալ Իրանի դիրքորոշմանը: Հայաստանում Իրանի դեսպանատան ներկայացուցիչ` Արդեշիր Ջավադին յայտնել է, որ միայն նախագահը, արտգործնախարարը եւ արտգործնախարարությունը կարող է արտայայտուել Իրանի` արտաքին քաղաքականութեան խնդիրների վերաբերեալ պաշտօնական դիրքի վերաբերեալ:
  -   Քաղաքական