Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցաւակցագիր է յղել Ղպտի Եկեղեցու առաջնորդին
17-02-2015 13:31:09 | Աֆղանստան | Հասարակութիւն
Փետրուարի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցաւակցական գիր է յղել Ալեքսանդրիայի եւ Համայն Աֆրիկայի Պապ, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Թեւադրոս Բ-ին Լիբիայում ահաբեկիչների կողմից քսանմէկ ղպտի քրիստոնեաների սպանութեան կապակցութեամբ:
Գերագոյն հոգեւոր խորհրդի եւ Մայր Աթոռի միաբանութեան անունից Նորին Սրբութիւնը վշտակցութիւն է յայտնել ղպտի քրիստոնեաներին, Եգիպտոսի ժողովրդին եւ սպանուածների ընտանիքներին:
Դատապարտելով իրականացուած ոճրագործութիւնը` Ամենայն Հայոց Հայրապետը կոչ է արել միջազգային հանրութեանը առաւել ջանքեր գործադրել Միջին Արեւելքում արդարութեան եւ համերաշխութեան հաստատման համար, որպէսզի բացառուեն բռնութիւններն այն շրջաններում, ուր քրիստոնեաներն ու մահմեդականները դարեր շարունակ ապրում են խաղաղութեան եւ ներդաշնակութեան մէջ: