ԱՄՀ-ը ընթացիկ տարուայ մարտին կքննարկի Հայաստանին 74 մլն<br /> դոլարի չափով ֆինանսական աջակցութիւն տրամադրելու հարցը<br />


ԱՄՀ-ը ընթացիկ տարուայ մարտին կքննարկի Հայաստանին 74 մլն
դոլարի չափով ֆինանսական աջակցութիւն տրամադրելու հարցը

  • 17-02-2010 20:42:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Արժոյթի միջազգային հիմնադրամը ընթացիկ տարուայ մարտին կքննարկի Հայաստանին 74 մլն դոլարի չափով ֆինանսական աջակցութիւն տրամադրելու հարցը: Այս մասին փետրուարի 17-ի ասուլիսում յայտնեց Հայաստանում ԱՄՀ-տ առաքելութեան ղեկավար Մարկ Լյուիսը: Նա նշեց, որ ընդհանուր առմամբ պահուստային ծրագրով, որը նախատեսուած է Հայաստանի արտաքին պահուստները համալրելու համար, Հայաստանը կստանայ մօտ 800 մլն դոլարի վարկ, որի կէսն արդէն ստացել է, իսկ միւս կէսը կսկսի ստանալ այժմուանից մինչեւ 2011թ.-ի յունիսը: Ինչ վերաբերում է ճգնաժամին, հիմնադրամի մասնագէտները վաստահ են, որ դրա երկրորդ ալիքն աշխարհին եւ, մասնաւորապէս, Հայաստանին չի սպառնում: Ըստ նրա, 2010 թ.-ին Հայաստանի իրական ՀՆԱ-ի աճը կկազմի մօտ 2 տոկոս, իսկ գնաճը կլինի 6 տոկոսի սահմանում: Մ.Լյուիսը նշեց, որ Հայաստանում վերջին ամիսներին նկատուած բարձր գնաճի հիմնական պատճառը արտաքին զարգացումներն են, ինչպէս նաեւ 2009թ.-ի մարտին դրամի փոխարժէքի կտրուկ բացթողումը: Սակայն, ըստ նրա, 2010թ.-ի կէսից կնկատվի գնաճի նուազում: Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացմանը, ԱՄՀ-ի հայստանյան առաքելութեան ղեկավարը նշեց. «Եթէ սահմանը բացուի, դրա առաջին ազդեցութիւնը կլինի տրանսպորտային ծախսերի նուազումը, ինչի շնորհիւ Հայաստանի բնակչութեան ապրուստի ծախսերը կիջնեն: Աւելի կէժանանան ներմուծվող լայն սպառման ապրանքները, ինչը նշանակում է իրական կենսամակարդակի բարելաւում»: Սակայն, ըստ նրա, Հայաստանի կառավարութիւնը պիտի կարողանայ դիմակայել նոր ստեղծուած մրցակցային պայմաններին:
  -   Տնտեսութիւն