Տեղի ունեցաւ տնտեսական, արդիւնաբերական եւ տեխնոլոգիական համագործակցութեան հայ-կիպրական միջկառավարական յանձնաժողովի անդրանիկ նիստը<br />


Տեղի ունեցաւ տնտեսական, արդիւնաբերական եւ տեխնոլոգիական համագործակցութեան հայ-կիպրական միջկառավարական յանձնաժողովի անդրանիկ նիստը

  • 14-01-2011 19:56:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 14 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 13-14-hg Երեւանում տեղի ունեցաւ տնտեսական, արդիւնաբերական եւ տեխնոլոգիական համագործակցութեան հայ-կիպրական միջկառավարական յանձնաժողովի անդրանիկ նիստը: Հայկական պատուիրակութիւնը ղեկավարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսեանը, կիպրական պատուիրակութիւնը` Կիպրոսի Հանրապետութեան Ծրագրաւորման բիւրոյի մշտական քարտուղար Գեորգե Գեորգիուն: Նիստի ընթացքում կողմերը տեղեկատուութիւն փոխանակեցին Հայաստանի եւ Կիպրոսի տնտեսութիւնների արդի վիճակի, ինչպէս նաեւ երկկողմ առեւտրատնտեսական յարաբերութիւնների զարգացման հեռանկարների վերաբերեալ: ՀՀ շահագրգիռ գերատեսչութիւնների ներկայացուցիչներն իրենց կիպրացի գործընկերների հետ հանգամանալից քննարկեցին երկկողմ համագործակցութեան հնարաւորութիւններն ըստ առանձին ոլորտների, այդ թւում` բարձր տեխնոլոգիաները, առողջապահութիւնը, զբոսաշրջությունը, էներգետիկան, տրանսպորտը, գիւղատնտեսութիւնը, կրթութիւնը, մշակոյթը: Նիստի աշխատանքների աւարտին երկու պատուիրակութիւնների ղեկավարները ստորագրեցին հայ-կիպրական միջկառավարական նիստի ամփոփիչ արձանագրութիւնը, որտեղ նախանշուեցին վերոնշեալ բնագաւառներում երկկողմ համագործակցութեան ուղիները: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան հաղորդագրութեան, որոշուեց յաջորդ հանդիպումն անցկացնել Նիկոսիայում:
  -   Տնտեսութիւն