5 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսաւորում` Հայաստանի մասնաւոր բիզնեսին աջակցելու նպատակով


5 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսաւորում` Հայաստանի մասնաւոր բիզնեսին աջակցելու նպատակով

  • 11-01-2011 22:11:01   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՒԱՆ, 11 ՅՈՒՆՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բիբլոս Բանկ Արմէնիան տեղեկացնում է, որ սկսել է գործել 5 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային ծրագիրը՝ ուղղուած փոքր եւ միջին ձեռնարկութիւնների ֆինանսաւորմանը: Վարկային ծրագրի ֆինանսաւորումը իրականացւում է Նաւթ արտահանող երկրների կազմակերպութեան (ՆԱԵԿ/OPEC) միջազգային զարգացման հիմնադրամի (OFID) հետ կնքած պայմանագրի շրջանակներում: Տրամադրած միջոցները Բիբլոս Բանկ Արմէնիան ուղղելու է Հայաստանում գործող փոքր եւ միջին ձեռնարկութիւնների մինչեւ 5 տարի ժամկէտով եւ արտօնեալ տոկոսադրոյքներով վարկաւորմանը, բարձրացնելով ֆինանսաւորման մատչելիութիւնը տնտեսութեան զարգացման համար կարեւոր այս հատուածի համար:
  -   Տնտեսութիւն