Կառավարությունում քննարկուել է Նժդեհի 125-ամեակին նուիրուած միջոցառումների ծրագիրը<br />


Կառավարությունում քննարկուել է Նժդեհի 125-ամեակին նուիրուած միջոցառումների ծրագիրը

  • 11-01-2011 20:04:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 11 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 11-ին տեղի ունեցած Գարեգին Նժդեհի 125-ամեակին նուիրուած միջոցառումները նախապատրաստող յոբելեանական յանձնաժողովի առաջին նիստում, որը վարել է վարչապետ, յանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսեանը, ներկայացուել է միջոցառումների ծրագրի նախագիծը: Հաջորդիվ ծաւալուած մտքերի փոխանակության ընթացքում հնչել են առաջարկութիւններ նախագծով նախատեսւող, ինչպէս նաեւ նոր միջոցառումների իրականացման վերաբերեալ: Ամփոփելով քննարկման արդիւնքները, Տ.Սարգսեանը նշել է, որ Գ.Նժդեհի 125-ամեակին նուիրուած յոբելեանական միջոցառումների ծրագրի վերջնական տարբերակը լրամշակուելուց յետոյ կներկայացուի յանձնաժողովի անդամներին:
  -   Քաղաքական