Ֆրանսիայի դեսպանութիւնը ցավակցություն է յայտնել Օհան Դուրեանի ընտանիքին<br />


Ֆրանսիայի դեսպանութիւնը ցավակցություն է յայտնել Օհան Դուրեանի ընտանիքին

  • 10-01-2011 18:14:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 10 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի դեսպանութիւնը եւ ֆրանսիական համայնքը Հայաստանում հուզմունքով եւ վշտով ընդունեցին Մաեստրո Օհան Դուրեանի մահուան լուրը եւ խոնահվում են մեծ երաժշտի եւ դիրիժորի յիշատակի առաջ: Ըստ «ՆՏ»-ին տրամադրած հաղորդագրութեան, դեսպանութիւնը եւ ֆրանսիական համայնքը յարգանքի տուրք են մատուցում մշակոյթի մշակին, խաղաղութեան եւ սահմաններ չճանաչող երկխօսութեան մարդուն: «1882-ից ֆրանսիայի հպատակ Օհան Դուրեանն իր տաղանդի միջոցով շուրջ 80 տարի ծառայել է երաժշտությանը` լինի դա Երուսաղեմում, ուր ծնուել եւ կրթութիւն է ստացել, Ֆրանսիայում, ուր կրթութիւնը շարունկել է յայտնի երաժիշտների մօտ, Հայաստանում` ուր մեծապէս օժանդակել է ներկայացնելով հայ երաժիշտներին եւ երգահաններին, կամ ղեկավարելով աշխարհահռչակ նվագախմբեր: Խորը տխրության այս պահին Ֆրանսիայի դեսպանութիւնը վշտակցում եւ ցավակցում է նրա ընտանիքին»,- ասուած է դեսպանութեան մամլոյ բաժնի հաղորդագրութիւնում:
  -   Քաղաքական