Էդվարդ Նալբանդյանն այցելել է Բրազիլիա եւ Արգենտինա<br />


Էդվարդ Նալբանդյանն այցելել է Բրազիլիա եւ Արգենտինա

  • 10-01-2011 17:46:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 10 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի սկզբին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդեանը աշխատանքային այցելութեամբ գտնւում էր Լատինական Ամերիկայում: Յունվարի 1-ին նա Բրազիլիայում մասնակցեց երկրի նորընտիր նախագահ Դիլմա Ռուսեֆի երդմնակալության արարողութեանը, իսկ յունվարի 2-ին հանդիպում ունեցաւ Բրազիլիայի նորանշանակ ԱԳ նախարար Անտոնիօ դե Ագիար Պատրիոտայի հետ: Բրազիլիայի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը նշել է, որ իր երկրի կողմից Հայաստանին տրուող կարեւորութեան եւ նրա հետ համագործակցութեան զարգացման մտադրութեան մասին է վկայում այն փաստը, որ Կովկասում առաջին դեսպանութիւնը Բրազիլիան բացել է Երեւանում: Նա գոհունակութիւն յայտնեց, որ 2010 թուականին Հայաստանը եւս դեսպանութիւն հիմնեց Բրազիլիայում: Է.Նալբանդյանն իր հերթին համոզմունք յայտնեց, որ համատեղ ջանքերով Հայաստանի յարաբերութիւնները բարեկամական Բրազիլիայի հետ աւելի ամրապնդուեն եւ կը խորանան: Էդվարդ Նալբանդյանն ու Անտոնիօ դե Ագիար Պատրիոտան հանգամանալից զրույց ունեցան երկկողմ համագործակցութեան ընդլայնման ուղիների շուրջ: Նախարարները քննարկեցին բարձրաստիճան այցելութիւնների կազմակերպման, քաղաքական խորհրդակցութիւնների անցկացման, տնտեսական կապերի խորացման, իրավապայմանագրային դաշտի ստեղծման, մշակոյթային փոխանակումների ակտիւացման առնչուող հարցերի լայն շրջանակ: Հայաստանի եւ Բրազիլիայի արտաքին քաղաքական գերատեսչութիւնների ղեկավարները մտքեր փոխանակեցինք միջազգային յարաբերութիւնների օրակարգային խնդիրների շուրջ: Է.Նալբանդեանը այցելեց նաեւ Բրազիլիայի կառավարութեան կողմից ՀՀ դեսպանութեան կառուցման համար տրամադրուած տարածք, ուր մօտ ապագայում սկսուելու է դեսպանութեան շէնքի կառուցումը: Յաջորդ օրը Է.Նալբանդեանը այցելեց Սան-Պաուլո, ուր ազգային առաջնորդարանում հանդիպեց բրազիլահայ համայնքային կազմակերպութիւնների ղեկավարների եւ ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ նա Տիրուհի Հիլդա Բուրմայանին յանձնեց Սան-Պաուլոյում ՀՀ գլխաւոր պատւոյ հիւպատոսի վաւերագիրը (պատենտը): Սան-Պաուլոյում Է.Նալբանդեանը ծաղկեպսակ դրեց Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակը հավերժացնող հուշակոթողին: Յունվարի 4-ին Հայաստանի արտգործնախարարը աշխատանքային այցելութեամբ ժամանեց Արգենտինա: Բունեոս-Այրէսում Է.Նալբանդեանը հանդիպում ունեցաւ իր արգենտինեան գործընկեր Հեկտոր Մարկոս Տիմերմանի հետ: Հանդիպումը սկսուեց առանձնազրոյցի, ապա շարունակուեց աշխատանքային ճաշի տեսքով: Հայաստանի արտգործնախարարը վերահաստատեց Երեւան այցելելու ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեյանի հրաւէրը` ուղղուած Արգենտինայի Նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչներին: Հայաստանի եւ Արգենտինայի արտգործնախարարների հանդիպմանը մանրամասն անդրադարձ կատարուեց երկկողմ փոխգործակցութեան տարբեր ոլորտներին` քաղաքական երկխօսութեան ակտիւացմանը, իրաւա-պայմանագրային դաշտի ընդլայնմանը, տնտեսական կապերի զարգացմանը եւ մշակոյթային փոխանակումների կազմակերպմանը: Երկուստեք ընդգծվեց արգենտինահայ համայնքի զգալի ներդրումը երկկողմ համագործակցութեան խորացման գործում: Նախարարները հանգամանալից զրույց ունեցան նաեւ միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ: Նոյն օրը Է.Նալբանդեանը հանդիպեց Բուենոս-Այրէսի քաղաքապետ Մաուրիսիո Մակրիի հետ: Զրոյցի ընթացքում անդրադարձ կատարուեց Երեւանի եւ Բուենոս-Այրէսի միջեւ փոխգործակցութեան զարգացմանը:
  -   Քաղաքական