Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Կանադայի արտակարգ եւ լիազօր դեսպանին
18-03-2015 15:37:39 | Հայաստան | Հասարակութիւն
Մարտի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետութիւնում Կանադայի արտակարգ եւ լիազօր դեսպան Ջոն Ռոնալդ Քիւրին (նստավայրը` Մոսկուա):
Զրոյցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու դեսպանն անդրադարձան Կանադայի կեանքի տարբեր ոլորտներում կանադահայ համայնքի ունեցած կարեւոր դերակատարութեանը, ինչպէս նաեւ երկու երկրների միջեւ առկայ սերտ գործակցութեանը:
Անդրադարձ կատարուեց նաեւ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի առիթով Հայաստանում եւ տարբեր երկրներում կազմակերպուող ոգեկոչման միջոցառումներին: Այս առնչութեամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մեծ Եղեռնի հարցում Կանադայի որդեգրած դիրքորոշման համար իր մասնաւոր գնահատանքը յայտնեց Կանադայի իշխանութիւններին:
Ջերմ ընդունելութեան համար շնորհակալութիւն յայտնելով Ամենայն Հայոց Հայրապետին` ՀՀ-ում Կանադայի դեսպանը նշեց, որ իր դիւանագիտական գործունէութեամբ կը շարունակի նպաստել հայ-կանադական կապերի ամրապնդմանը:
Հանդիպմանը ներկայ էր Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը: