Մայիսի 6-ին կ'անցկացուի Հայաստանի ձիւդոյի ֆեդերացիայի երիտասարդական գաւաթի խաղարկութիւնը
06-05-2011 11:03:42 | Հայաստան | Սպորտ
Մայիսի 6-ին Երեւանի «ՄԻԿԱ» մարզասրահում կը կայանայ Հայաստանի ձիւդոյի ֆեդերացիայի (ՀՁՖ) երիտասարդական գաւաթի խաղարկութիւնը: Նախատեսուած տղաների 7 եւ աղջիկների 3 քաշային կարգերում յայտաւորուած էն 8 աղջիկներ եւ 126 տղաներ:
Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեց ՀՁՖ փողնախագահ Դաւիթ Խիթարեանը, այս տարուայ բոլոր միջազգային մրցաշարերից ՀՀ ձիւդոյի երիտասարդական հաւաքականը տուն է վերադարձել մեդալներով: Գաւաթի խաղարկութեան նպատակներից է համալրել երիտասարդական հաւաքականը եւ նախապատրաստուել յետագայ մրցաշարերին:
Մայիսի 7-ին «ՄԻԿԱ» մարզասրահում տեղի կ'ունենայ «Նոր աստղ» թիմային գաւաթի 4-րդ խաղարկութիւնը 1996-97թթ ծնուած պատանիների միջեւ, իսկ 8-ին` Շուշիի ազատագրման 19 -ամեակին նուիրուած դեռահասների հանրապետական մրցաշարը: