Ալ Քաիդան յարձակումներ էր պատրաստում Ամն-ում` սեպտեմբերի 11-ի 10 տարուայ կապակցութեամբ: Այս մասին հետախուզական խմբերը իմացել են բեն Լադենի Աբբոտաբադում գտնուող տանից համակարգչային սկաւառակների միջոցով ինֆորմացիայի ստացման արդիւնքում:
Այդ տեղեկութիւնների համաձայն ահաբեկիչները պլանաւորել են վթարի ենթարկել մի քանի ուղեւորատար գնացքներ: Բայց, յատկապէս, որտեղ` ամերիկեան հետախոյզները դեռեւս չգիտեն, տեղեկացնում է www.vesti.ru-ն
Ամն-ի ազգային անվտանգութեան վարչութիւնը կոչ է արել մեծացնել երկաթուղային տրանսպորտի անուանգութիւնը: