Համացանցում կը յայտնուի նացիստական Գերմանիայի առեւանգած արուեստի գործերի ցանկը
06-05-2011 01:48:34 | | Միջազգային
Եւրոպայի թանգարաններից եւ անհատական հաւաքածուներից նացիստական Գերմանիայի առեւանգուած արուեստի գործերին առնչուող հազարաւոր փաստատղթեր կը հրապարակուեն համացանցում: Դրանց թուին են դասւում կտաւներ, արձաններ եւ զարդեր, որոնք Գիտլերը ցանկանում էր տեղափոխել Լինց քաղաքում գտնուող թանգարան:
Փաստաթղթերը մատչելի կը լինեն հանրութեանը: Նախաձեռնողները յոյս ունեն, որ հրապարակումը կ'օգնի գտնել արուեստի գործերի նախկին տէրերին: