Սերժ Սարգսեանը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած մի շարք օրէնքներ<br />


Սերժ Սարգսեանը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած մի շարք օրէնքներ

  • 30-12-2010 15:54:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած մի շարք օրէնքներ: Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակի հաղորդագրութեան, Ս.Սարգսեանը ստորագրել է` - «ՀՀ աշխատանքային օրէնսգրքում փոփոխութիւն կատարելու մասին», - «Հայաստանի փրկարար ծառայութեան մասին» ՀՀ օրէնքում փոփոխութիւն կատարելու մասին», - «Պետական նպաստների մասին» ՀՀ օրէնքում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու մասին», - «Անհատ ձեռնարկատիրօջ մասին» ՀՀ օրէնքում փոփոխութիւններ կատարելու մասին», - «ՀՀ քրէական օրէնսգրքում լրացումներ եւ փոփոխութիւններ կատարելու մասին», - «Պետական տուրքի մասին» ՀՀ օրէնքում փոփոխութիւններ կատարելու մասին», - «Վարչական իրաւախախտումների վերաբերեալ ՀՀ օրէնսգրքում փոփոխութիւններ կատարելու մասին», - «Իրաւաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրէնքում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու մասին», - «Սահմանափակ պատասխանատւութեամբ ընկերութիւնների մասին» ՀՀ օրէնքում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու մասին», - «ՀՀ քաղաքացիական օրէնսգրքում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու մասին», - «Հանրային ծառայութիւնների կարգաւորման պարտադիր վճարների մասին» ՀՀ օրէնքում լրացումներ եւ փոփոխութիւններ կատարելու մասին», - «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրէնքում փոփոխութիւններ կատարելու մասին», - «Հաստատագրուած վճարների մասին» ՀՀ օրէնքում լրացում եւ փոփոխութիւններ կատարելու մասին», - «Աւելացուած արժէքի հարկի մասին» ՀՀ օրէնքում փոփոխութիւն եւ լրացում կատարելու մասին», - «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրէնքում փոփոխութիւն կատարելու մասին», - «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրէնքում լրացում եւ փոփոխութիւններ կատարելու մասին», - «Շահութահարկի մասին» ՀՀ օրէնքում փոփոխութիւններ կատարելու մասին», - «Արտօնագրային վճարների մասին», - «Աւելացուած արժէքի հարկի մասին» ՀՀ օրէնքում լրացումներ եւ փոփոխութիւն կատարելու մասին, - «Հարկերի մասին» ՀՀ օրէնքում լրացում եւ փոփոխութիւն կատարելու մասին», - «Գնումների մասին» ՀՀ օրէնքները:
  -   Քաղաքական