Հայաստանեան մամուլն ազատ չէ


Հայաստանեան մամուլն ազատ չէ

  • 05-05-2011 21:01:02   | Հայաստան  |  Հասարակութիւն
Հայաստանում մամուլը չի կարող լինել ազատ, քանի որ տեղեկատուութիւն ստանալու գործընթացում լրագրողներին բազմաթիւ խոչընդոտներ են հանդիպում: Այսպիսի կարծիք յայտնեց «Ինֆորմացիայի ազատութեան կենտրոն» հասարակական կազմակերպութեան նախագահ Շուշան Դոյդոյեանը այսօր տեղի ունեցած «Մամուլի ազատութիւն» թեմայով քննարկման ժամանակ, որը կազմակերպել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանութեան հասարակայնութեան հետ կապերի բաժինը: Քննարկման բանախօսներն էին Շուշան Դոյդոյանը, «Առաւօտ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Աբրահամեանը եւ տեղեկատուական հարցերով փորձագէտ, բլոգեր Սամուէլ Մարտիրոսեանը: Բանախօսների տեղեկացմամբ` այսօր շատ լրագրողներ օգտւում են այլընտրանքային լրատուամիջոցներում` բլոգերում իրենց կարծիքը հրապարակելու հնարաւորութիւններից, քանի որ հայաստանեան մամուլն ազատ չէ: Ինչպէս նշեց Շ. Դոյդոյանը, լրագրողները պէտք է պատասխանատու լինեն իրենց ասած ամէն խօսքի համար, քանի որ լրագրողների հրապարակումները զանգուածային են. «Ազատութիւնն ու պատասխանատուութիւնը մէկ ամբողջի երկու տարբեր մասեր են»: Քննարկմանը մասնակցում էին նաեւ տարբեր համալսարանների ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներ:
  -   Հասարակութիւն