25 գիտական խմբեր արժանացել են Հայկական ազգային գիտա-կրթական հիմնադրամը 2011թ.-ի դրամաշնորհներին<br />


25 գիտական խմբեր արժանացել են Հայկական ազգային գիտա-կրթական հիմնադրամը 2011թ.-ի դրամաշնորհներին

  • 27-12-2010 14:08:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայկական ազգային գիտա-կրթական հիմնադրամը (ՀԱԳԿՀ, Armenian National Science and Education Fund - ANSEF) յայտարարել է 2011թ.-ի դրամաշնորհները, որոնց հերթական անգամ արժանացել են Հայաստանում աշխատող 25 գիտական խմբեր: ՀԱԳԿՀ յանձնաժողովն աւարտեց ստացուած 161 յայտերի երեք ամիս տեւած քննութիւնը եւ 40 գրախոսողների կարծիքների հիման վրայ ընտրեց 25 լավագույններին: Նրանց մէջ են 18 խմբեր ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայի ինստիտուտներից (այդ թւում 5` Ֆիզիկական հետազօտութիւնների ինստիտուտից, 4` Բիւրականի աստղադիտարանից, 3` Մոլեկուլային կենսաբանութեան ինստիտուտից, 6` Երեւանի պետական համալսարանից եւ 1` Հայկական պետական ճարտարագիտական համալսարանից): Տեղեկանք. ՀԱԳԿՀ հիմնուել է 2000թ.-ին ԱՄՆ հայ մտաւորականների կողմից, գործում է Հայ օգնութեան հիմնադրամի շրջանակներում եւ սկսած 2001թ.-ից տարեկան 25 դրամաշնորհ է տրամադրում Հայաստանում աշխատող գիտական խմբերին, իւրաքանչիւրին` 5000-ական ԱՄՆ դոլարի չափով: Թեպետ տրամադրուող գումարը կարող է աջակցել միայն փոքր գիտական ծրագրերի, այնուամենայնիւ ՀԱԳԿՀ-ի դրամաշնորհները մեծ դեր են խաղում Հայաստանում գիտահետազօտական աշխատանքների խրախուսման համար: Առ այսօր տրամադրվել է աւելի քան 250 դրամաշնորհ, որոնցից օգտուել է աւելի քան 500 հայ գիտնական, այդ թւում` բազմաթիւ երիտասարդ գիտնականներ:
  -   Հասարակութիւն