Ֆերգիւսոն. Մանչեսթր Իւնայթեդը Բարսելոնայից չի վախենում


Ֆերգիւսոն. Մանչեսթր Իւնայթեդը Բարսելոնայից չի վախենում

  • 05-05-2011 19:48:11   |   |  Սպորտ
«Մանչեսթր Իւնայթեդ»-ի գլխաւոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգիւսոնը իր խաղացողներին յայտարարել է, որ մայիսի 28-ին կայանալիք Չեմպիոնների Լիգայի եզրափակչում «Բարսելոնայի» դէմ խաղում նրանք վախենալու ոչինչ չունեն: «Իւնայթեդ»-ը 6-1 ընդհանուր հաշուով յաղթել է «Շալկէ»-ին, ինչի շնորհիւ Ուեմբլի մարզադաշտում կը խաղայ այն թիմի դէմ, ում 2009 թուականի Չեմպիոնների Լիգայի եզրափակչում պարտուել էր: «Ես չեմ կարծում, որ մենք այնտեղ պէտք է անվստահ գնանք: Մենք ֆանտաստիկ ֆուտբոլ ենք խաղում: Եւ մեր խնդիրն է լուծում գտնել Բարսելոնայի հետ խաղի համար»,- ասել է Ֆերգիւսոնը: Բարսելոնան իր «ոխերիմ» մրցակցին` «Ռէալ Մադրիդ»-ին, յաղթել է ընդհանուր 3-1 հաշուով, այսպիսով իր տեղն ապահովելով Ուեմբլիում: Ֆերգիւսոնը պատրաստւում է զրուցել «Ռէալ»-ի գլխաւոր մարզիչ Ժոզէ Մոուրինիոյի հետ` 2009 թուականին Չեմպիոնների Լիգայի եզրափակչում Հռոմում տարած պարտութեան համար «վրէժ լուծելու» քայլերի մասին: «Ես Մոուրինիոյի հետ խօսել եմ շատ անգամ»,-աւելացրել է Ֆերգիւսոնը. -«Ես նրա հետ անցած շաբաթ էլ եմ խօսել»: «Կարծում եմ, մենք Բարսելոնայի մասին մեր իսկ իմացած ինֆորմացիայի վրայ յոյս կը դնենք:Այնպէս չէ, որ մենք նրանց երբեւէ չենք հանդիպել: Այս մրցաշրջանում նրանց խաղերը շատ ենք տեսել»,-ասել նա:
  -   Սպորտ