Կայացաւ ՀՀ սփիւռքի նախարարին կից ատեանի 2010 թուականի վերջին` 12-րդ ,նիստը<br />


Կայացաւ ՀՀ սփիւռքի նախարարին կից ատեանի 2010 թուականի վերջին` 12-րդ ,նիստը

  • 24-12-2010 16:42:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 24-ին կայացաւ ՀՀ սփիւռքի նախարարին կից ատեանի 2010 թուականի վերջին` 12-րդ նիստը: Օրակարգում ընդգրկուած էր հինգ հարց` ՀՀ սփիւռքի նախարարութեան 2010թ. գործունէութեան հաշուէտւութիւնը, ՀՀ սփիւռքի նախարարութեան 2011թ. գործունէութեան ծրագիրը, 2011թ. ներիտասարդ լրագրողների դպրոցե կազմակերպելու մասին ծրագիրը, Ճարտարապետների համահայկական երկրորդ համաժողովի կազմակերպման ծրագիրը եւ ՀՀ սփիւռքի նախարարին կից ատեանի 2010թ. աշխատանքների մասին հաշվետվությունն ու ատեանի 2011թ. ծրագիրը: ՀՀ սփիւռքի նախարարութեան 2010թ. գործունէութեան հաշուէտւութիւնը ներկայացրեց նախարար Հ.Յակոբեանը` անդրադառնալով կատարուված աշխատանքներին եւ իրականացուած ծրագրերին ու միջոցառումներին: Նա նշեց նախարարութեան նարի տունե, նմեր մեծերըե, նմայրենիի տարիե ծրագրերի շրջանակներում իրականացուած միջոցառումների, ինչպէս նաեւ Սփիւռքի ներուժի համախմբման նպատակով կազմակերպուած համահայկական մասնագիտական համաժողովների, Հայաստան-Սփիռք տեսակոնֆերանսների փայլուն ընթացքի մասին: Տիկին Հ.Յակոբեանը շնորհակալութիւն յայտնեց նախարարութեան հետ ակտիւ համագործակցող Սփիւռքի հայկական կառույցներին ու կազմակերպություններին: Նախարարը նշեց նաեւ ՀՀ սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ մշակուած օրէնքի եւ այլ իրաւական ակտերի, կատարուված գիտահետազօտական աշխատանքների, կնքուած պայմանագրերի եւ հուշագրերի մասին: Ամփոփելով խօսքը նախարար Հ.Յակոբեանը կարեւորեց Հայաստանի Հանրապետութեան եւ ՀՀ սփիւռքի նախարարութեան նկատմամբ Սփիւռքի վստահութեան աճը, որն էլ իր հերթին հանգեցնում է Հայաստան-Սփիռք գործակցութեան ակտիւացմանը: Ատեանի անդամ Տիգրան Լիլոեանը նշեց, որ նախարարութեան գործունէութեան յաջողութեան գրաւականը տիկին Հ.Յակոբեանի աշխատանքն է, նրա մեծ եռանդը, էներգիան եւ կորովը: ՀՀ սփիւռքի նախարարութեան 2011թ. գործունէութեան ծրագրի մասին զեկուցեց ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակազմի ղեկավար Ֆ.Զաքարյանը` հանգամանօրէն ներկայացնելով ծրագրերի ցանկը եւ ժամանակացոյցը: 2011թ. ներիտասարդ լրագրողների դպրոցե կազմակերպելու ծրագրի վերաբերեալ զեկույցով հանդէս եկաւ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Ն.Մարտիրոսեանը: Նա ներկայացրերց 2011թ. յունիսի 26-ից յուլիսի 15-ը կայանալիք երիտասարդ լրագրողների հաւաքի ծրագիրը: Հաւաքի ընթացքում կկազմակերպուեն դասախօսութիւններ, պետական հանդիպումներ բարձրաստիճան պաշտօնեաների հետ, այցելութիւններ պատմամշակութային վայրեր եւ այլն: 2011թ կազմակերպուելիք Հայաստանի ճարտարապետների համահայկական երկրորդ համաժողովի ծրագիրը ներկայացրեց Հայաստանի ճարտարապետութեան թանգարան-ինստիտուտի տնօրէն Ա.Գրիգորեանը: Համաժողովի նպատակն է համախմբել Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի հայ ճարտարապետական ներուժը, գիտական եւ ստեղծագործական միտքը, խթանել ճարտարապետութեան եւ քաղաքաշինութեան բնագաւառներում միջազգային համագործակցութիւնը, ներդնել շինարարական նոր տեխնոլոգիաներ եւ այլն: Ատեանի քարտուղար Ա.Դումանեանը հանդէս եկաւ ՀՀ սփիւռքի նախարարին կից ատեանի 2010թ. աշխատանքների մասին հաշվետվությամբ եւ ներկայացրեց ատեանի 2011թ. ծրագիրը: Նա նշեց ատեանի գործունէութեան արդիւնաւէտութեան մասին` ներկայացնելով 2010թ. ատեանի նիստերի որոշումների կատարման մասին ամփոփաթերթ: Ատեանի նախագահ Հ.Յակոբեանը շնորհակալութիւն յայտնեց ատեանի անդամներին արդիւնաւէտ աշխատանքի եւ ակտիւ համագործակցութեան համար:
  -   Քաղաքական