Վրաստանում սահմանափակուած է տեղեկատուութեան ազատութիւնը


Վրաստանում սահմանափակուած է տեղեկատուութեան ազատութիւնը

  • 23-12-2010 18:04:09   |   |  Յօդուածներ
Լրագրողների խօսքերով` պետական ռեգիստրում փաստաթղթերից օգտուելու համար պահանջուող մեծ գումարները թոյլ չէն տալիս իրենց ուսումնասիրութիւններ անցկացնել: Վրաստանի օրէնսդրութիւնը երաշխաւորում է հանրային տեղեկատուութեան հասանելիութիւնը բոլորին, սակայն լրագրողները, իրաւաբաններն ու շարքային քաղաքացիները պնդում էն, որ փաստաթղթերի դիմաց կատարուող խոշոր պետական գանձումներն իրենց թոյլ չէն տալիս օգտուել օրէնսդրութեան տրամադրած արտօնութիւններից: Շրջանային թերթերից մէկը` ,Guria Newsե-ը, այն լրատուամիջոցների շարքում է, որոնք մեծ դժուարութեամբ էն խոշոր գումարներ վճարում իրենց իրաւունքներից օգտուելու համար: Վրաստանի շրջանային լրատուամիջոցների միութեան նախագահ եւ ,Guria Newsէ թերթի խմբագիր Իայ Մամալաձէն նշում է, որ ներկայում ի վիճակի չէ նշանակալի ուսումնասիրութիւն իրականացնել Վրաստանի արեւմուտքում 130 հողատէրերի մասնակցութեամբ վաճառուող տարածքների մասին: ,յուրաքանչիւր հողատիրոջ հաշուետուութիւնը պետական ռեգիստրում ստանալու համար պէտք է վճարել 10 լարի (5.60 դոլար), եւ սա դեռ մեզ անհրաժեշտ ողջ տեղեկատուութիւնը չէէ, - ասում է Իայ Մամալաձէն: ,այս յօդուածը պատրաստելու համար մեր թերթի ամսական բիւջէն էլ չի բաւականացնի: Մեր կատարած հաշուարկների արդիւնքում պարզուել է, որ ուսումնասիրութեան ընդհանուր բիւջէն 5000 լարի է կազմելու, եւ ոչ մի շրջանային կամ նոյնիսկ ոչ շրջանային լրատուական կազմակերպութիւն ի վիճակի չէ նման ծախսեր իրէն թոյլ տալէ: Տեղեկատուութեան ազատութեան մասին օրէնքը սահմանում է, որ իւրաքանչիւր փաստաթուղթ կարելի է ձեռք բերել 10-20 լարի գումար վճարելով, պատճէնահանումն արժէ 50 թեթրի, չնայած նրան, որ հասանելի էն փաստաթղթերի էլեկտրօնային տարբերակները, որոնք պատճէնահանել նշանակում է ընդամէնը տպել եւ կնքել դրանք: Պետական ռեգիստրի մամլոյ խօսնակը, սակայն, այս ամէնի մէջ ոչ մի բացասական բան չի տեսնում: ,մենք չենք սակարկում, մենք պարզապէս գործում ենք օրէնքի համաձայն: Փաստաթղթերի արժէքն օրէնքն է կարգաւորում: Պետական ռեգիստրը հասանելի է իւրաքանչիւրին, եւ վճարելու դէպքում մենք անյապաղ կ'ապահովենք անհրաժեշտ տեղեկատուութիւնըէ, - ասում է Էկայ Էրգեմլիձէն: Ռեգիստրի արխիւներից օգտուող շարքային քաղաքացիները, սակայն, պակաս լաւատեսական էն տրամադրուած: ,էս ուզում եմ պաշտպանել իմ ժառանգութիւնը, քանի որ պապս մահացել է: Սակայն պետռեգիստրից ինձ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ստանալու համար պէտք է այնքան գումար ծախսեմ, որ որոշեցի հրաժարուել այդ մտքիցէ, - ասում է Թբիլիսիի բնակիչ Գագայ Սինատաշուիլին: Վրաստանի Երիտասարդ իրաւաբանների ասոցիացիայի ներկայացուցիչների խօսքերով` պետռեգիստրում փաստաթղթերի սահմանափակ հասանելիութիւնը խիստ բացասաբար է ազդում դատարանում իրենց աշխատանքի վրայ: Նրանց խօսքերով` յատկապէս բողոքարկումների արժէքը խոչընդոտում է արդարադատութեան ընթացքին: Տարեսկզբին մօտաւորապէս 20 վրացական թերթեր իրենց բողոքն արտայայտեցին հանրային տեղեկատուութեան սահմանափակումների դէմ` իրենց առաջին էջերում տպագրելով հետեւեալ յայտարարութիւնը`,ապահովէք մեզ հանրային տեղեկատուութեամբէ: Իշխող ,ազգային շարժումէ կուսակցութեան անդամ եւ իրաւական հարցերով խորհրդարանական յանձնաժողովի նախագահ Պաւլէ Կուբլաշուիլին կարծում է, որ լրագրողներն իրենց մեղքով չէն կարողանում տեղեկատուութիւն ձեռք բերել: ,այս ամէնի պատճառը տգիտութիւնն է: Նրանք չէն կարողանում ճիշտ ձեւակերպել հայցը [պետական ռեգիստրից տեղեկատուութիւն ստանալու համար]: Մի շարք անկախ հետազօտութիւնների արդիւնքում հաստատուել է, որ յաճախ հէնց լրագրողների շրջանում պրոֆէսիոնալիզմի պակասն է խնդիրներ ստեղծումէ, - ասում է նա: Կուբլաշուիլու դիտողութիւնները մասամբ հաստատուեցին Վրաստանի Մարդու իրաւունքների տան ցանցի կողմից վերջերս իրականացրած ուսումնասիրութեան արդիւնքում: Այստեղ նշւում է, որ լրագրողները յաճախ իրենք էն խուսափում հանրային տեղեկատուութեան տրամադրման համար անհրաժեշտ պաշտօնական հայց ներկայացնելուց: ,սայ որոշ չափով կապուած է պրոֆէսիոնալիզմի պակասի հետ, սակայն հիմնական պատճառն այն է, որ լրագրողները վախենում էն ժամանակին չստանալ այդ տեղեկատուութիւնը: Իսկ տեղեկատուութիւնն արագ է ժամկէտանց ապրանք դառնումէ, - ասում է Կախէթի շրջանում կազմակերպութեան մասնաճիւղի ներկայացուցիչ Գելայ Մտուիւլիշուիլին: ,մենք հետաքրքիր փորձ ենք կատարել` նոյն տեղեկատուութեան պահանջով 2 հայց ենք ուղարկել պետական ռեգիստր, մէկը լրագրողի անունից, միւսը` շարքային քաղաքացու: Տասն օր անց ստացանք լրագրողի անունից ուղարկուած հայցի պատասխանը, իսկ շարքային քաղաքացու անունով ուղարկուած հայցին այդպէս էլ չպատասխանեցինէ: Այս տարուայ նոյեմբերին մի խումբ լրատուական փորձագէտներ եւ իրաւաբաններ մշակեցին տեղեկատուութեան ազատութեան մասին օրէնսդրութեան մէջ փոփոխութիւնների նախագիծը` գործընթացն առաւել թափանցիկ դարձնելու համար: ,մարդիկ հաւատում էին, որ Վրաստանն իրաւական լիբերալ բազա ունի լրատուութեան եւ խօսքի ազատութեան ոլորտների կանոնակարգման համար: Սակայն փորձը ցոյց է տալիս, որ օրէնքներում բացթողումներ` այսպէս կոչուած ,սեւ անցքերէ կան, որտեղ լրատուութեան եւ խօսքի ազատութեան որակը կորչում էէ, - ասում է ,Resonanceէ օրաթերթի գլխաւոր խմբագիր Լաշայ Տուգուշին` առաջարկուած օրէնսդրական փոփոխութիւնների նախաձեռնողներից մէկը: Իշխող կուսակցութիւնը, սակայն, այդպէս էլ չներկայացրեց վերոյիշեալ օրէնսդրական փոփոխութիւնները խորհրդարանի քննարկմանը: ,ժողովրդավարացման նոր ալիքի ներքոյ մենք պատրաստ ենք աշխատել հեռարձակող ընկերութիւնների տնօրինման թափանցիկութեան վրայ: Սակայն հանրային տեղեկատուութեան հասանելիութեան առումով ոչ մի խնդիր չենք տեսնումէ, - ասում է Կուբլաշուիլին: Նաթիայ Կ'ուպրաշուիլի, Վրաստանի Շրջանային լրագրողների միութեան աշխատակից «Կովկասեան լրատու» 20-ը դեկտեմբերի, 2010
  -   Յօդուածներ