Երեւանում բացուել է Վիւասել-մտս-ի նոր սերնդի առաջին սպասարկման կենտրոնը


Երեւանում բացուել է Վիւասել-մտս-ի նոր սերնդի առաջին սպասարկման կենտրոնը

  • 05-05-2011 19:15:02   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Մայիսի 5-ին Երեւանի Սայաթ-նովայ 12 հասցէում բացուել է Վիւասել-մտս-ի բոլոր ծառայութիւնների մատուցումը մէկ տեղում համադրող սպասարկման կենտրոնը։ Այն կը գործի շաբաթական եօթ օր, օրը 16 ժամ` 08:00-ից մինչեւ 24:00: Վիւասել-մտս-ը հետաքրքիր մօտեցում է որդեգրել սպասարկման կենտրոնի ձեւաւորման հարցում` որակական նոր չափանիշ սահմանելով Հայաստանի բջջային հեռահաղորդակցութեան ոլորտում: Այս կենտրոնն առաջինն է իր տեսակի մէջ. տարածքն այստեղ կազմակերպուած է այնպէս, որ գրաւիչ եւ հանգիստ միջավայրում յաճախորդը կարողանայ լիովին վայելել ընկերութեան ծառայութիւններին ու առաջարկուող տեսականուն ծանօթանալու, ինչպէս նաեւ փորձարկելու ողջ ընթացքը: Այս սպասարկման կենտրոնում կիրառուած մի շարք լուծումների շնորհիւ, հեռախօսասարքերը, անլար մոդեմները եւ բաժանորդների համար նախատեսուած ուղեցոյցները ներկայացուած են առաւել մատչելի կերպով` հաղորդելով այն ջերմութիւնը, հոգատարութիւնն ու յուսալիութիւնը, որ բնորոշ են Վիւասել-մտս ապրանքանիշին: Այստեղ լուծուած են ոչ միայն տեխնոլոգիական վերջին նուաճումների հիման վրայ ստեղծուած սարքերի` բաժանորդին պատշաճ կերպով ներկայացնելու, այլեւ վերջինիս առաւելագոյն յարմարաւէտութիւն ապահովելու խնդիրները: Կենտրոնում տեղադրուած են հպումային էկրանով ինքնասպասարկման սարքաւորումներ, որոնք այցելուներին թոյլ են տալիս ծանօթանալ Վիւասել-մտս-ի ծառայութիւնների ամբողջ տեսականուն: Այստեղ նաեւ գործում է հերթերի կառավարման ձայնային համակարգ: Նորաբաց սպասարկման կենտրոնում ներկայացուած է ընկերութեան ծառայութիւնների ամբողջ տեսականին` միջազգային ռոումինգ, հետվճարային եւ կանխավճարային փաթեթները` համապատասխան սակագնային պլաններով, տարբեր արժէքի վերալիցքաւորման քարտերը, ինչպէս նաեւ վճարումների ընդունման, հեռախօսահամարի ընտրութեան ծառայութիւնները, տուեալների փոխանակման սակագնային պլանները` 3G մոդեմների եւ Wi-Fi երթուղիչների ընտրութեան հնարաւորութեամբ, ամենաբազմազան հեռախօսներ եւ աքսեսուարներ, եւ շատ աւելին: Այստեղ յաճախորդն ունի ընտրութիւն` դիմել բարձր որակաւորում ունեցող աշխատակիցներին կամ տեղադրուած էլեկտրօնային սարքերի միջոցով ինքնուրոյն ծանօթանալ եւ ընտրել իրենց կարիքներին առաւել համապատասխան ծառայութիւնները: Այս սպասարկման կենտրոնը բաց է թէ՛ անհատ, եւ թէ՛ կորպորատիւ բաժանորդների առջեւ: «Սպասարկման որակը բիզնեսի ամենակարեւոր մրցակցային առաւելութիւնն է, եւ նորարարական միջավայրով եւ ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով յագեցած այս նորաբաց սպասարկման կենտրոնը Հայաստանում որակի նոր չափանիշ է սահմանում յաճախորդների սպասարկման ոլորտում: Ընդհանրապէս, Վիւասել-մտս-ի ցանկացած սպասարկման կենտրոնում մէկտեղուած են բազմաթիւ ծառայութիւններ, ինչպէս նաեւ առկայ է շարժական կապի համար նախատեսուած սարքերի լայն ընտրութիւն», - նկատեց Վիւասել-մտս-ի գլխաւոր տնօրէն Ռալֆ Յիրիկեանը: «Մենք հետեւողականօրէն աշխատում ենք սպասարկման կենրոնների թիւն աւելացնելու ուղղութեամբ: Մեր սպասարկման ցանցը գործում է երկրի ամբողջ տարածքում»,-աւելացրեց Վիւասել-մտս-ի գլխաւոր տնօրէնը: Հայաստանի առաջատար բջջային օպերատորն ունի սպասարկման ամենալայն ցանցը` սպասարկման 105 կենտրոն: Յիշեցնենք նաեւ, որ 2010-ի նոյեմբերին Հայաստանում բջջային հեռահաղորդակցութեան ոլորտում առաջին անգամ, Վիւասել-մտս-ը ստացաւ բարձրորակ ծառայութիւնների մատուցման, ինչպէս նաեւ համակարգուած եւ հետեւողական բաժանորդամէտութեան ISO 9001:2008 վկայական:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ