Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոխորհրդարանում Հայաստանի հարցով զեկուցողին<br />


Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոխորհրդարանում Հայաստանի հարցով զեկուցողին

  • 20-12-2010 21:02:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եւրոպական խորհրդարանում Հայաստանի հարցով զեկուցող, Լեհաստանի Եւրոպական պահպանողականների եւ բարեփոխականների խմբակցութեան ներկայացուցիչ Տոմաշ Պորեբայի գլխաւորած պատուիրակութեանը: Ողջունելով հիւրերին, Է.Նալբանդեանը նշեց, որ Հայաստան այցելութիւնը լաւ հնարաւորութիւն է ընձեռում անմիջականօրէն ծանօթանալ ինչպէս Հայաստանի եւ տարածաշրջանի, այնպէս էլ Հայաստան-Եվրոմիություն յարաբերութիւններում առկայ զարգացումներին: Զրուցակիցներն ընդգծեցին խորհրդարանական շփումների կարեւորութիւնը եւ անհրաժեշտ համարեցին շարունակել քայլեր ձեռնարկել միջխորհրդարանական կապերը խթանելու համար: Անդրադարձ կատարուեց դեկտեմբերին տեղի ունեցած Հայաստան - ԵՄ խորհրդի եւ Արեւելյան գործընկերութեան արտգործնախարարների հանդիպման արդիւնքներին, ինչպէս նաեւ Հայաստան-Եվրոմիություն Ասոցիացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցութիւններին: Հանդիպմանը տեղի ունեցաւ մտքերի փոխանակում արցախեան հիմնախնդրի կարգաւորման գործընթացի շուրջ: Եվրոխորհրդարանի պատգամաւորը իր տպավորությունները կիսեց Արցախ կատարած այցելութիւնից եւ ԼՂՀ ղեկավարութեան հետ հանդիպումներից:
  -   Քաղաքական