Հայաստանն ակնկալում է տարածաշրջանի իրավիճակի ճշմարտացի ներկայացում Եվրոխորհրդարանում<br />


Հայաստանն ակնկալում է տարածաշրջանի իրավիճակի ճշմարտացի ներկայացում Եվրոխորհրդարանում

  • 20-12-2010 18:06:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամեանը դեկտեմբերի 20-ին ընդունեց Եւրոպական խորհրդարանի պատգամաւոր, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տոմաշ Պորեբային: Բարձր գնահատելով պատգամաւորի այցելութիւնը Հայաստան եւ ԼՂՀ, Հ.Աբրահամեանը նշեց, որ այն լաւ հնարաւորութիւն է ընձեռում անմիջականօրէն ծանօթանալու ինչպէս Հայաստանին եւ տարածաշրջանին, այնպէս էլ Հայաստան-Եվրոմիություն յարաբերութիւններում Հայաստանի մօտեցումներին: Հ.Աբրահամեանը համոզմունք յայտնեց, որ Եվրոխորհրդարանի պատգամաւորի այցը Հայաստան եւ ԼՂՀ կնպաստի, որ նրա կողմից պատրաստուող զեկոյցը լինի անաչառ եւ օբյեկտիվ: Նա նշեց, որ Հայաստանն ակնկալում է իրավիճակի ճշմարտացի ներկայացում Եվրոխորհրդարանում: Հ.Աբրահամեանը կարեւորեց Եւրոմիութեան հետ մերձեցումը, ինչպէս նաեւ եւրոպական երկրների հետ երկկողմ շփումները: Հայաստանը ողջունել է Արեւելյան գործընկերութեան ծրագիրը եւ դրա շրջանակներում ԵՄ անդամ պետութիւնների, ԵՄ-ի արեւելյան հարեւանների միջեւ համագործակցութեան խորհրդարանական պլատֆորմի` «Եվրանեսթի» ձեւաւորման գաղափարը: Նշելով, որ ինքն առաջինն էր ողջունել այդ գաղափարը, Հ.Աբրահամեանը վստահութիւն յայտնեց, որ այն կնպաստի Եւրոպական խորհրդարանի հետ յարաբերութիւնների խորացմանը եւ տարածաշրջանի երկրների միջեւ նոր համագործակցութեան հնարաւորութիւնների ստեղծմանը: ԱԺ նախագահը շնորհակալութիւն յայտնեց, որ կառոյցի վերաբերեալ Հայաստանի բոլոր առաջարկութիւնները ընդունուել են, եւ պատրաստակամութիւն յայտնեց ամէն կերպ նպաստել «Եվրանեսթի» կայացմանը: Տ.Պորեբան նշեց, որ Հայաստան եւ ԼՂՀ է այցելել տեղում իրադրութեանը ծանօթանալու, անհրաժեշտ տեղեկութիւններ ստանալու, հայկական կողմի մտահոգութիւններին եւ ակնկալիքներին տեղեկանալու համար: Նա բարձր գնահատեց Հայաստանի մասնակցութիւնը «Եվրանեսթին», որը հնարաւորութիւն է` ներկայացնելու Հայաստանի տեսակետները:
  -   Քաղաքական