Քննարկուել էն տարբեր ոլորտներում հայ-իրաքեան յարաբերութիւնների զարգացման հեռանկարները


Քննարկուել էն տարբեր ոլորտներում հայ-իրաքեան յարաբերութիւնների զարգացման հեռանկարները

  • 18-12-2010 18:13:44   |   |  Քաղաքական
ԲԱՂԴԱԴ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 15-ին Իրաքում Հայաստանի դեսպան Մուրադ Մուրադեանը հանդիպում է ունեցել Իրաքի նախագահի աշխատակազմի ղեկավար Նասիր Այիֆ Ալ-անիի (Naseer Ayif Al-Ani) հետ: Հանդիպման սկզբում դեսպան Մուրադեանը փոխանցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանի շնորհաւորական ուղերձն` ուղղուած Իրաքի Նախագահին: Զրոյցի ընթացքում քննարկուել էն տարբեր ոլորտներում հայ-իրաքեան յարաբերութիւնների զարգացման հեռանկարները: Կարեւորուել է մօտ ապագայում բարձրաստիճան փոխադարձ այցերի կազմակերպումը, իրաւապայմանագրային դաշտի ստեղծման անհրաժեշտութիւնը, ինչպէս նաեւ Հայաստանում Իրաքի դեսպանութեան շուտափոյթ բացումը: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութեան հաղորդագրութեան, Նոյն օրը դեսպան Մուրադեանը հանդիպել է Բաղդադի նահանգապետ Սալահ Աբդել Ռազաքի (Salah Abdel Razaq) հետ: Հանդիպման ընթացքում քննարկուել էն երկու երկրների մայրաքաղաքների միջեւ փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող տնտեսական, ներդրումային, մշակութային յարաբերութիւնների զարգացման հնարաւոր ուղիները: Կարեւորուել է փոխադարձ այցերի իրականացումը: Բաղդադի նահանգապետը պատրաստակամութիւն է յայտնել այցելել Երեւան եւ իր հերթին հայաստանեան պատուիրակութիւն ընդունել Բաղդադում` նշելով, որ նման այցերը հնարաւորութիւն կը տան առաւել լաւ ճանաչել միմեանց եւ ուսումնասիրել մայրաքաղաքների հնարաւորութիւնները: Նախնական պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել 2011թ. ընթացքում կազմակերպել ցուցահանդէս եւ գործարար ֆորում:
  -   Քաղաքական