Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինութեամբ Հոգեշնորհ Տ. Սերովբէ վարդապետ Իսախանեանը, ազատուելով Գերմանիայի հայոց թեմում ստանձնած պարտականութիւններից, ծառայութեան է կոչուել Հոլանդիայում` որպէս Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական պատուիրակի փոխանորդ: