ՀՌԱՀ-ը այս անգամ էլ կատարելու է իշխանութեան կամքը,- յայտարարում է Հայ Ազգային Կոնգրեսը<br />


ՀՌԱՀ-ը այս անգամ էլ կատարելու է իշխանութեան կամքը,- յայտարարում է Հայ Ազգային Կոնգրեսը

  • 15-12-2010 22:08:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայ Ազգային Կոնգրեսը դեկտեմբերի 15-ին հանդէս է եկել յայտարարութեամբ, որում ասուած է. «2002թ. «Ա1+» հեռուստաընկերութեան եթերազրկումով իշխանութիւնը վերջ տվեց հեռուստաեթերով ազատ խօսքի եւ տեղեկատուութեան տարածմանը: Մնացած բոլոր հեռուստաընկերությունները վերցնելով նախագահական ապարատի վերահսկողութեան տակ` վարչախումբը ողջ ժողովրդին ենթարկեց տեղեկատուական բլոկադայի: Միակ ազատ հեռուստաընկերութեան եթերը չվերականգնվեց անգամ Եւրոպական դատարանի որոշումից յետոյ. թուայնացման խնդիրը պատրուակ բռնելով` վարչախումբը երեք տարի ձգձգեց հարցի լուծումը: Իսկ դրանից յետոյ ընդունուեց մի օրէնք, որով, հակառակ նախապէս տուած խոստումների` թէ թվայնացումից յետոյ հեռուստատեսային հաճախականությունների թիւը կաւելանա մինչեւ 60-70, ընդհակառակը` դրանց թիւը 24-ից կրճատուեց 18-ի: Այժմ էլ, յայտարարուած մրցոյթում «Ա1+»-ն այն սակաւաթիւ հեռուստաընկերություններից է, որ տուեալ յաճախականութեան վրայ մրցակից ունի: Այսինքն` մրցոյթը կազմակերպուած է նախապէս կայացուած յանցաւոր մի համաձայնութեան հիման վրայ, եւ արդէն իսկ կանխորոշված են դրա արդիւնքները: Միակ ժողովրդական հեռուստաընկերութեան շահերը պաշտպանելու համար ամիսներ առաջ ստեղծուել է մի խորհուրդ, որը, ի թիւս այլ միջոցառումների, նաեւ իւրայատուկ մի քվեարկություն-հանգանակութիւն է կազմակերպել յօգուտ «Ա1+»-ի: Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում բոլորին ակտիւօրէն մանակցել այդ քուէարկութեանը: Կարելի է չկասկածել, որ ՀՌԱՀ-ը այս անգամ էլ կատարելու է իշխանութեան կամքը, սակայն այդ կառոյցի իւրաքանչիւր անդամ պէտք է շատ լաւ հասկանայ, որ անձնապէս իր վրայ է վերցնում խօսքի ազատութեան դահիճի դերը, ինչի համար անպայման պատասխան է տալու ողջ ժողովրդի առջեւ»:
  -   Քաղաքական